Իմ Ամանորը

Մենք ընտանիքով որոշեցինք մեր Ամանորը անցկացնել Ջերմուկում: Ես Ջերմուկում առաջին անգամ էի: Ամանորի գիշերը մենք ընտանիքով և մեր բարեկամները հավաքվեցինք մի մեծ սեղանի շուրջ: Դիմավորեցինք 2023թ. ուրախ տրամադրությամբ, հնչում էին բազմաթիվ կենացներ և բարեմաղթանքներ: Եկավ ձմեռ պապիկը և ես, եղբայրս ու բոլոր բալիկները արտասանեցինք, երգեցինք, պարեցինք՝ ստացանք մեր նվերները: Ես անչափ ուրախ էի, որ ստացա իմ ուզած նվերները: Հաջորդ օրերին շրջեցինք Ջերմուկի տեսարժան վայրերով: Բնությունը Ջերմուկում ուղակի հրաշալի է, ես հիացած եմ: Անմոռանալի օրեր էին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *