Տարօրինակ հարցեր

Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք, գալիս էր ու հարցնում.

 – Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.

 – Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

 – Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

– Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝

 – Ինչո՞ւ բեղերը կատու ունեն: Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ գտնի դրանց պատասխանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները:  Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»: Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

 Հարցեր և առաջադրանքներ

1.    Նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

—թոթվել-թափ տալ,թափահարել,թոթափել:——————————————————զանազան-տեսակ-տեսակ,պեսպես:————————————————————խրճիթ- հողածածկ կտուրով գյուղական հասարակ փոքրիկ տուն,հյուղ:———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

2.    Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

3.     3. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:

—Մարդկանց տարօրինակ հարցերը:———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

4.    Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին: ա. – Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

 բ. – Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:

 գ. – Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

 դ. – Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում:

 ե. – Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:————————————————————————————————————————————————————————————————————————————————————————ա.- ———————————————————————————————————բ.- որպեսզի ձուկը կարողանա լողանալ:

գ.- որովհետև բեղերն առանձ կատվի տխուր կլինեն:

դ.- որովհետև ամպերը գրել չգիտեն:

ե.- առանց դեմքի մորուք չի լինի:——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

5.    Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:

—ուսումնասիրել- սիրահարվել, ուսանել———————————————————թարսերես-պարզերես,——————————————————————————հարցասեր- հարցաշար,սիրել———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

6.    Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը:

—Գովելի, վատն, սովորական,թարս ինչուիկ, զանազան,երկար:———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————­——————————————————————————————————————————————————————————

7.    Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ կազմի՛ր:

Օրինակ՝ կատու – սև կատու

—դարակ-դատարկ դարակ—————————————————————————սեղան-մեծ սեղան————————————————————————————ձուկ-իշխան ձուկ—————————————————————————————պոչ-աղվեսի պոչ———————————————————————————————————————————————————­————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————