Մայրենիի ստուգատես

Իմ ընթերցած հետաքրքիր հեքիաթներից մեկը Չախչախ թագավորն է: Հեքիաթի հեղինակը Հ. Թումանյանն է:

Լինում է, չի լինում մի աղքատ ջրաղացպան է լինում: Մի օր աղվեսը մտնում է ջրաղաց և ուտում է ջրաղացպանի հացն ու պանիրը: Էս ջրաղացղպանը բռնում է աղվեսին և ուզում է սպանել: Բայց աղվեսը ջրաղացպանին համոզում է, որ իրեն չսպանի և խոստանում է իր համար լավություն անել :

Այժմ ընթերցում եմ Մատնաչափիկի ճանապարհորդությունը ըստ Գրիմ եղբայրների:

Իմ լավ ընկերոջը՝ Գագիկին խորհուրդ կտամ ընթերցի Երեք հրացանակիրները գիրքը: Շատ հետաքրքիր պատմություն է 4 ընկերների մասին և լավ ընկերության մասին: