Արտասովոր եղջերուն

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:

Գնում եմ մի անգամ անտառով եւ անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:

Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:

Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:

Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:

Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, եւ ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահ\\+77արեց:

Կորիզը կպավ ճակատին եւ ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի:

Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:

Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել եւ արձակել էի եղջերվի վրա:

Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, եւ եղջերուն անկենդան գետնին ընկավ:

Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա եւ՛ տապակած միս, եւ՛ բալի կոմպոտ, որովհետեւ ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:

Պետք է խոստովանեմ, որ այլեւս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:

Հարցեր եւ առաջադրանքներ

1.    Բառարանի օգնությամբ գտի՛ր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Հրաշք – —զարմանալի——————————

          Ճանապարհ – —ճամփա————————

          Իսկույն – —միանքամից——————————

          Ամուր – —պինդ———————————

          Բուսնել – —աճել——————————

           Խոշոր – —մեծ———————————

2.    Առանձնացրո՛ւ եղջերվին նկարագրող նախադասությունը:

 Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:

3.    Եղջերվի մասին 5-7 փաստ առանձնացրո՛ւ եւ որեւէ ձեւով (ռադիոնյութ, տեսանյութ, սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:

4.    Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

Հրացանը, թափահարեց, եղջերուն, թնդաց, բայց, միայն, գլուխը:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն թափահարեց միայ գլուխը:

Նշան, անկենդան, բռնեցի, գետնին, արձակեցի, եւ, եղջերուն, ընկավ:

—Նշան բռնեցի և արձակեցի, եղջերուն անկենդան ընկավ գետնին:———————————————————————————————

5.    Ի՞նչ ես կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է:

—Ոչ—————————————————————————————————————————————————————————————————————————

6.    Շարունակի՛ր հորինել:

Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ կանգնեցրել… —Նայեցի շուրջս ու սկզբում շատ վախեցա: Ես մի մոտիկ ծառ գտա և իջա ու փորձեցի տան ճանապարհը գտնել: Ես ման եկա՜, ման եկա՜, բայց ես չգտա տան ճանապարհը: Ճանապարհի կեսին գայլերը ընկան հետևիցս և ես փախա, չգիտեմ ոնց,բայց բարերախտաբար տան ճանապարհը գտա: Արագ վազեցի ու հասա տուն: Երբ ես արթնացա, տեսա, որ սա երազ էր: —————————————————

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *