Հայոց Գագիկ թագավորը հարկատու էր Բաղդադի կռապաշտ խալիֆին: Վերջինս, լսելով արքայադստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ցանկանում է կնության առնել նրան, բայց մերժվում է: Կատաղած խալիֆն սկսում է ավերել Հայոց երկիրը: Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ կռապաշտի կինը, որպեսզի հայրենիքը փրկի ավերումից:Հայրենի լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է աղերսում: Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում: Հետո նա մեկնում է Բաղդադ: Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում են ու հզորանում: Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում գալիս են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում այն: Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ: Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն:

Հարվածային գործիք

Ես նվագում եմ թմբուկ: Թմբուկ նվագելով զբաղվում եմ մոտ հինգ ամիս և շատ եմ սիրում այս գործիքը:Իմ թմբուկը կազմված է մեկ մեծ թմբուկից,մեկ փոքր թմբուկից,երկու տոմ թմբուկներից,մեկ բաստոմ թմբուկից,մեկ փոքր մետաղական ափսեից և երկու մեծ մետաղական ափսեներից: Հույսով եմ կհասնեմ մեծ արդյունքների:

Մայրենիի ստուգատես

Իմ ընթերցած հետաքրքիր հեքիաթներից մեկը Չախչախ թագավորն է: Հեքիաթի հեղինակը Հ. Թումանյանն է:

Լինում է, չի լինում մի աղքատ ջրաղացպան է լինում: Մի օր աղվեսը մտնում է ջրաղաց և ուտում է ջրաղացպանի հացն ու պանիրը: Էս ջրաղացղպանը բռնում է աղվեսին և ուզում է սպանել: Բայց աղվեսը ջրաղացպանին համոզում է, որ իրեն չսպանի և խոստանում է իր համար լավություն անել :

Այժմ ընթերցում եմ Մատնաչափիկի ճանապարհորդությունը ըստ Գրիմ եղբայրների:

Իմ լավ ընկերոջը՝ Գագիկին խորհուրդ կտամ ընթերցի Երեք հրացանակիրները գիրքը: Շատ հետաքրքիր պատմություն է 4 ընկերների մասին և լավ ընկերության մասին:

Մաթեմատիկա

  1. Գագիկը 10 տարեկան է, Մանեն 2 անգամ մեծ է Գագիկից, իսկ Նարեն մեծ է Մանեից 1 տարով: Ի՞նչքան է նրանց տարիքների ընդհանուր գումարը:

                                                            Լուծում

1)10×2=20տ.(Մանե)

2)20+1=21տ.(Նարե)

3)10+20+21=51

Պատ.՝51տ.:

2. Որպես մաթեմատիկական զարգացնող խաղ կներկայացնեմ սուդոկու խաղը:

Ունենք 9×9 չափի քառակուսի, որը բաժանված է 3×3 չափի քառակուսիների։ Քառակուսին ընդհանուր ունի 81 վանդակ։ Պետք է ազատ վանդակները լրացնել 1-9 թվերն այնպես, որ չհամընկնեն ո՛չ հորիզոնական, ո՛չ ուղղահայաց և ո՛չ էլ 3×3 չափի քառակուսու մեջ։ Սուդոկուները լինում են տարբեր բարդությունների, բայց դրանց բարդությունը կախված է ոչ միայն նախօրոք լրացված թվերի քանակից, այլ նաև լուծման ։ Ամենահեշտ լուծման մեթոդը դեդուկցիայի մեթոդն է՝ միշտ կա գոնե մեկ վանդակ, որին համապատասխանում է միայն մեկ թիվ։ Ճիշտ կազմված սուդոկուն ունի միայն մեկ լուծում:

3. Մաթեմաթիկայի ֆլեշմոբներին միշտ մասնակցել եմ, հաճույքով լուծել տրված առաջադրանքները: Այն խնդիրները, որոնք դժվարանում էի լուծել, երբեմն ինձ օգնում էին պապիկս կամ հայրիկս և մայրիկս:

Չկայացած ճամփորթուդություն դեպի Գյումրի

Երորդ ուսումնական տարում մենք գնացինք դեպի Գյումրի: Մենք մնացինք այնտեղ երեք օր: Այդ երեք օրը մենք ուսումնասիրում էինք քաղաք: Եվ հանկարծ մենք բոլորս տեսանք մեր հայրիկներին, նրանք մեզ չտեսան: Երբ մենք վազեցինք նրանց մոտ, նրանք անհետացան մենք բոլորս հասկացանք, որ մի բան այն չէ: Մենք ամեն գիշեր մտածում էնք թե ինչն է պատճառը: Մտածեցինք-մտածեցինք և հասկացանք, որ դա երազ է:

Երրորդ ուսումնական տարում մենք գնացել ենք մի քանի ճամփորդությունների, որոնց մասին ես հիմա կպատմեմ: Մենք գնացել ենք պլանետարիում, դիտել ենք շատ հետաքրքիր ֆիլմ տիեզերքի, մոլորակների, աստղերի մասին: Ինձ շատ դուր եկավ պլանետարիումը կուզեի նորից այնտեղ լինել:

Մենք հաղթահարել ենք Թուխ Մանուկ վանքի և Արզական գյուղի՝ Սուրբ Նեղուցի վանքի բարձունքները: Մենք այնտեղ այցելել ենք Թուխ Մանուկի և Սուրբ Նեղուցի հին կիսաքանդված եկեղեցիները, ծանոթացել պատմությանը, աղոթել և երգել եկեղեցում:

Այցելեցինք նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Ծանոթացանք մեր հայ մեծ երգահանի կյանքին:

Ես իմացա թե ինչ կարևոր նշանակություն ունի Կոմիտասը մեր հայ ազգի համար:

Այցելել ենք նաև Խամաճիկների պետական թատրոն՝ Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները ներկայացմանը: Շատ հետաքրքիր ամանորյա ներկայացում էր:

Ազգային խաղեր, քաղաքային քայլք ճամփորդության ժամանակ մենք քայլել ենք մեր սիրելի Երև

անի տեսարժան վայրերով՝ կասկադով քայլել ենք դեպի կինոթատրոն,ճանապարհին խաղացել ենք հոլ: Շատ հիշարժան օր էր:

Ես մեծ հաճույքով մասնակցել եմ բոլոր ճամփորդություններին և մեծ բավականություն եմ ստացել,չեմ մասնակցել միայն Ձմեռային խաղեր Ջրվեժի անտառապարկում ճամփորդությանը,քանի որ ցավոք հիվանդ էի:

Այս բոլոր ճամփորդությունների նպատակը մեզ ծանոթացնելն է մեր հայրենիքին,նրա պատմությանը,որի արդյունքում էլ ավելի ենք սկսում գնահատել ու սիրել մեր հայրենիքը:Այս ճամփորդություններից ինձ ամենաշատը դուր է եկել Պլանետարիումը: Կուզեի էլ ավելի հաճախ գնայինք ճամփորդությունների: Շատ շնորհակալ եմ մեր ուսուցիչներին նման ճամփորդությունների համար: