Ժամանակակից կատուների նախնիներն, ի տարբերություն շների նախապապերի, մանր կենդանիներ են որսացել։ Հենց դա է պատճառը, որ նրանք սովորաբար քիչ-քիչ են ուտում, բայց հաճախ: Կատուները որս են անում, անգամ երբ սոված չեն: Կատուներն ուտում են իրենց որսի ընդամենը 28 տոկոսը: Մնացած զոհերին նրանք կա՛մ թողնում են տեղում, կա՛մ էլ հպարտությամբ տանում են տիրոջ մոտ:
Նրանց մեծ աչքերը ցածր լուսավորության պայմաններում որս անելու համար են: Սակայն աչքերի նման չափսն այլ տեսողական խնդիրներ է առաջացնում. սովորաբար փողոցային կատուները հեռատես են լինեում, իսկ տնայինները՝ կարճատես: Կարճատեսությունը թույլ չի տալիս կատուներին հստակ տեսնել մոտակայքում գտնվող մանր իրերը․ դրանք կատուները զգում են բեղիկների միջոցով:
Այս զարմանահրաշ կենդանիները գերազանց լսողություն ունեն, նրանց ականջը պտտվում է 180 աստիճանով:
Յուրաքանչյուր կատու քթի վրա յուրահատուկ պատկեր ունի: Այն նույնքան եզակի է, որքան մարդու մատնահետքը:
Կատվի սիրտը մեկ րոպեում զարկում է մոտ 110-140 անգամ։ Ստացվում է, որ այն 2 անգամ ավելի արագ է բաբախում, քան մարդու սիրտը:
Որոշ երկրներում կատուները թոշակ են ստանում: Այո՛, այո՛, օրինակ Ավստրիայում կատուն, որը հսկում է հացահատիկի պահեստը, կենսաթոշակի է արժանանում: Հարկ է նշել, որ դա ոչ թե դրամական պարգև է, այլ մթերային՝ միս, կաթ և այլն:
Կատուն տարեկան կարող է ավելի քան 100 ձագ ունենալ:
Կատուներն ու նավաստիները հին բարեկամներ են: Հարյուրամյակներ շարունակ ծովագնացները հոգացել են այն մասին, որ նավի վրա կատու լինի. նրանք վերացրել են առնետներին և հաջողություն են բերել նավաստիներին:
Առաջադրանքներ
Մաս 1-ին
1.Ե՞րբ են որս անում կատուները և ի՞նչ են անում իրենց որսը։
Նրանք թոշակ են ստանում նրանք, որը հսկում է հացահատիկի տեսակը: Հարկ է նշել, որ դա ոչ թե դրամական պարգև է, այլ մթերային՝ միս, կաթ և այլն:
2. Մեկ րոպեում քանի անգամ է զարկում կատվի սիրտը։
Կատվի սիրտը 1-րոպեում զարկում է մոտ 110-140 անգամ:
3. Տարեկան քանի՞ ձագ կարող է ունենալ կատուն։
Կատուն տարեկան կարող է 100 ձագ:
4. Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է կատուների տեսողության մասին։
Այս զարմանահրաշ կենդանիները գերազանց լսողություն ունեն, նրանց ականջը պտտվում է 180 աստիճանով:
5.Ընդգծի´ր սխալ պատասխանը։
- Կատուները գերազանց լսողություն ունեն, նրանց ականջը պտտվում է 180 աստիճանով:
- Կատուները լավ չեն լսում։
- Կատվի սիրտը մեկ րոպեում զարկում է մոտ 110-140 անգամ։
- Որոշ երկրներում կատուները թոշակ են ստանում:
Մաս 2-րդ
- Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար կատուների մասին:
Ես իմացա կատուների մասին, որ նրանք թոշակ են ստանում և գումարը նրանց համար միս և կաթ է:
- Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
Մանր-պստիկ, սոված-քաղցած, ցածր-փոքր, բարեկամ-ընկեր:
3.Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:
Կատուներ, բարեկամներ:
9. Տրված բառերից առաջ առարկայի հատկանիշ ցույց տվող (ինչպիսի՞ հարցին պատասխանող) բառեր գրի՛ր։
տնային կատու
մեծ երկիր
գեղեցիկ քիթ
մաքուր սիրտ
10. Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։
Քսանութ, հարյուրութցուն, հրյուր, հարյուրտաս, հարյուրքառասուն: