Էշի ձուն

Հայ ժողովրդական հեքիաթ

Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե`
– Ախպերացու, էս ի՞նչ է:
Ձմերուկ վաճառողը տեսնում է, որ էս ծերը միամիտ մարդ է, ձեռ է առնում.
– Էշի ձու:
Էս հալիվորը մտածում է, «Մեր էշը սատկել է, մի հատ առնեմ տանեմ, ի՞նչ կլինի»: Առնում է տանում: Ճամփին նստում է` մի քիչ հանգստանա, շունչը տեղը բերի, էս ձմերուկը գլորվում է, գնում մի  քարի դիպչում, ջարդվում: Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պո’ւկ, փախչում: Խեղճ հալիվորը ետևից վազում է ու ձայն տալիս.
– Քուռի՛- քուռի՛, քուռի՛-քուռի՛…
Նապաստակը փախչում է գնում: Էս մարդը փոր-փոշման տուն է գնում, կնոջը պատմում.
– Բա, ա՛յ կնիկ, գլխիս էսպես փորձանք եկավ: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա: Էնպես էր վազում, ոնց որ` նապաստակ: Ափսոս, կպահեինք, կմեծանար, ձմեռվա համար փայտ կբերեինք:
Կինն ասում է.
– Ա՛յ մարդ, հետո կթողնեի՞ր կժերը վրան դնեի, գնայի աղբյուրից ջուր բերելու:
Էս մարդը կնոջը մի լավ ծեծ է տալիս թե`
– Ես գնամ խեղճ էշին փայտ բարձեմ-բերեմ, դու էլ հոգնած-դադրած էշին տանես ջո՞ւրը…

հալիվոր-ծեր մարդ

դադրած-հոգնած

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շարունակի՛ր  նախադասությունները.

Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում է շուկայում ձմերուկ են վաճառում:

Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է լինում թաքնված:

Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ:

  • Ինչպիսի՞ մարդ էր հեքիաթի ծերունին.
  • միամիտ հալիվոր
  • Լրացրո՛ւ առածի բաց թողնված բառերը:

Էշի բեռն ինչքան ծանր լինի, այնքան արագ կգնա:

  • Գտի՛ր էլի առածներ, ասացվածքներ, որոնք քո կարծիքով այս հեքիաթի համար են:
  • Հորինի՛ր.

Էշի ականջում քնածը

One thought on “

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *