Աշուն

Համո Սահյան

Կռունկ

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդի

 էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Տանձենի

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր: Աշնան օրերն են հասել, Իջել է ամպը սարին, Եվ հրաժեշտ է ասել, Կռունկը մեր աշխարհին:
  2. Վերնագրեր մտածի՛ր յուրաքանչյուր քառատողի համար:
  3. Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն էին թերթերը, առվակը, խարույկը, տանձենին: Դեղին թերթեր, կապուտակ առվակ, կարմիր խարույկ, ծեր տանձենի:

Դեղին թերթեր

Կապուտակ առվակ

Կարմիր խարույկ

Ծեր տանձենի

  • Պատմի՛ր աշնան մասին՝ օգտագործելով բանաստեղծության բառերն
  • ու արտահայտությունները:
  • Քամին ի՞նչ գործ է ճարել, որ այդքան ուրախ է: