ճամփորդություն դեպի Արատես

Ռեստավրացիան իրականացվելու է լուծույթների, ներարկման կամ կապակցող խառնուրդներով ամրացման ճանապարհով, որի շնորհիվ պատերի ներքին դատարկ տարածությունները կլցվեն, կամրանան և կունենան մեխանիկական ու կառուցվածքային դիմակայության նոր հնարավորություն:  Սևանից Արատես ամենակարճ և տեսարժան ճանապարհը՝ իհարկե, Վարդենյանց լեռնանցքով է: Ճանապարհը ցրտաշունչ ձմռան և երկարարատև ձյան պատճառով մի քանի հատվածներում փոքր ինչ անբարեկարգ էր դարձել, մասնավորապես Գեղհովիտի տարածքում: Լեռնանցքի ավտոճանապարհը ընդհանուր առմամբ չէր վնասվել: Ի տարբերություն տարվա այլ եղանակների, գարնան այս շրջանում Արագիճի գետի ավազանը և դաշտերը մարդաշատ էին: Մարդիկ օգտվում էին բնության բարիքներից՝ հավաքելով տարատեսակ բուսատեսակներ:

 

Բջնի բեռթ

Սարահարթի վրա Պահլավունի իշխանները 10-ից11 դարերում հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից պաշտպանված է վերձիգ ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներն ու հետքեր են մնացել։ Բջնի բերդի տիրակալն էր վասակ Պահլավոնի։