Ջ. Ռոդարի «Փոխեցին գլուխները»

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։
    • Ուսուցիչ քերականը շատ բարի և հոգատար ուսուցիչ է:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։
    • ոռնալ, հարվածել, օգտագործել, դնել, բառաչել:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։
    • Գայլը գրում է տետրի մեջ։
    • Առյուծը բառաչում է մարդկանց վրա:
    • Կատուն մռնչում է շան մատյանի վրա
  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
    • Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը:
    • Ես գրել եմ այս նախադաությունը, որովհետև ես սիրում եմ այսպիսի բաներ:
  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր տեսնել Ռոնալդոին
  • Շարունակի՛ր: Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր անտառում ապա բոլորը :

Եթե մուկը մլավեր, ապա

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց, ապա

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը, ապա

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը-մռնչում է

Ոչխարը-բառաչում է

Խոզը-խռխռում է

Հավը-կչկչում է

Այծը-բառաչում է

Կատուն-մլավում է

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.

չաղ շերեփ

կլոր հեռախոս

կերած զանգ
մեծ պղպեղ

բութ ոտող արջ

լպռծուն նարինջ

Օրինակ՝ շատախոս շերեփ,

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:
    • չաղ շերեփ
    • Լինում է չի լինում մի չաղ շերեփ է լինում: Այդ շերեփը հին ժամանակ շատ ուժեղ էր լինուն իսկ հիմա ծանր շերեփ է: Նա որոշեց, որ պետք է մարզվի, որ երեխաները չը ծիծաղ են: Նա մարզվեց-մարզվեց և դառձավ ուժեղ շերեփ:
  • Հորինածդ պատմությունը ձայնագրի՛ր և հրապարակի՛ր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *