Տեքստային աշխատանք: Շունը ջրհորի մոտ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Շունը և նրա ձագերը ապրում էին ագարակում, որի տարածքում մի ջրհոր կար:

Շների մայրը իր ձագերին բազմիցս զգուշացրել էր, որ մոտ չգնան ջրհորին և խաղալիս հնարավորինս հեռու մնան ջրհորից:

Ձագերից մեկը, որը և միևնույն ժամանակ ամենահետաքրքրասերն էր, միշտ մտածում էր, թե ինչու նրանք պետք է այնտեղ չգնան:

Շատ ժամանակ մտածելուց հետո, որոշեց թաքուն գնալ և պարզել, թե որն է ջրհորի գաղտնիքը: Փոքրիկ շունը գնաց ջրհորի մոտ:

Նա բարձրացավ փոքրիկ պատի վրա, այնուհետև հայացք գցեց դեպի ջրհորի ներսը:

Այդ պահին նա տեսավ մեկ այլ շուն ջրի մեջ: Վախից և զարմանքից գլուխը հետ քաշեց:

Advertisement

Ապա որոշ ժամանակ անց կրկին գլուխը առաջ տարավ, որպեսզի ստուգի արդյոք մյուս շունը դեռ այնտեղ է, թե ոչ:

Տեսնելով, որ անծանոթը դեռ այնտեղ է, մի որոշ ժամանակ անթարթ նայեց նրան, ապա շարժեց գլուխը և տեսավ, որ մյուս շունը նույնպես շարժեց գլուխը:

Ապա շարժեց թաթը, հետո մյուսը, և տեսնելով, որ մյուս շունը կրկնում է իր բոլոր շարժումները, բարկացավ և որոշեց կռվել անծանոթ շան հետ՝ թռչելով դեպի նա:

Ջուրն ընկնելուց հետո միայն նա հասկացավ, որ ոչ մի ուրիշ շուն էլ չկար իրենից բացի:

Նա սկսեց հուսահատորեն թաթերով իրեն պահել ջրի վրա և հաչել, մինչև ագարակի տերը եկավ այդ ձայների վրա և փրկեց նրան:

Այդ դեպքից հետո շունը սովորեց իր դասը՝ բացահայտելով ջրհորի գաղտնիքը:

Միշտ լսեք, թե ինչ են ասում մեծերը։ Խնդրեք, որ բացատրեն, եթե չեք հասկացել, բայց երբեք մի՛ արհամարհեք:

Տեքստային առաջադրանքներ

1. Ինչո՞ւ շունը հայտնվեց ջրհորի մեջ։

Ա) Սաստիկ շոգ էր և շունը որոշեց լողալ։

Բ) Ջրհորում այլ շուն տեսավ, որոշեց կռվել նրա հետ։

Գ) Ցանկանում էր պարզել ջրհորի գաղտնիքը։

Դ) Ջրհորում ձուկ էր տեսել։

2. Որտե՞ղ էր ապրում շունը։

Շները ապրում էին ագարակում:

3. Ի՞նչ էր զգուշացրել փոքրիկ շներին մայր շունը։

Ջրհորից հեռու կխաղաք:

4. Ո՞վ էր ջրհորի անծանոթ շնիկը։

Ջրհորի անծանոթ շունը դա շան ստվերն էր:

5. Ջրհորում հայտնվելուց հետո ի՞նչ պարզեց փոքրիկ շնիկը։

Պարզեց, որ ջրհորի մեջ շուն չկար:

Բառային առաջադրանքներ

1. Տեքստից դո՛ւրս գրիր 4 բառ, որոնք գործողություն են կատարում։

մտածել, բարձրանալ, հասկանալ, ստուգել:

2. Շարունակի՛ր ըստ օրինակի՝ բացահայտել— բացահայտել գաղտնիքը։

Տեսնել—Տեսնել շողքը

Չլսել—Չլսել դասը

Թռչել—Թռչել Եգիպտոս

Սովորել—Սովորել դասը

3. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

Փոքրիկ—շնիկ

մեծ—ջրհոր

սուրբ—մայրիկ

գեղեցիկ—ագարակ

4. Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։

Մտածել- խորհել

թաքուն-գաղտնի

անթարթ- անշարժ

բարկանալ- ջղայնանալ

5. Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:

հեռու- մոտիկ

փոքրիկ-մեծ

բարկանալ- գովել

առաջ-հետ