Արջեր

d5a1d680d5bbd5a5d680

Գորշ և սպիտակ արջերի մասին անմիջապես կասես, որ նրանք ցեղակիցներ են, թեև արտաքին տեսքով բավականին տարբերվում են: Բևեռային ձյուների մեջ ապրող սպիտակ արջը միշտ սպիտակ է:

Իսկ գորշ արջերը լինում են և’ հարդագույն, և’ շագանակագույն, և’ գրեթե` սև:

Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է: Արկտիկայից բացի, սպիտակ արջերն ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում: Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ: Նա սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով:

Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:

Արջը մեղրի սիրահար է, մեղվի խայթոցից անգամ չի վախենա, միայն թե բերանը քաղցրացնի: Աշնանը գազանը հարկադրված է լինում հոգալու հուսալի ապաստանի մասին, ուր կարելի լինի հանգիստ քնել միչև գարուն:Եվ եթե աշնանն արջը բավականաչափ ճարպ չկուտակի, որջում չի փակվի ու ամբողջ ձմեռ ման կգա չարացած ու սոված: Նման «թափառաշրջիկները» վտանգավոր են: Արջի քունը թեթև է: Մայր արջը  որջում փակվում է անցյալ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամել նորածիններին, զուր չեն նրանց «դայակներ» անվանում: Քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են մնում: Նորածինները, որ սովորաբար երկուսն են լինում, լույս աշխարհ են գալիս դաժան ցրտին` հունվար-փետրվարին: Մայր արջը նրանց կերակրում է մինչև գարուն: Որջից դուրս են գալիս փոքր շնիկի չափ դարձած: Գորշ արջերն ապրում են մինչև 50 տարի:

Հայաստանի անտառներում ապրում է գորշ արջը: Նրա ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը` երկար, թաթերը` լայն: Արջը ուտում է խոտ, տերևներ, բույսի արմատներ, միջատներ, թռչուն, ձու և այլն:

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր սպիտակ և գորշ արջերի մասին պատմող մեկական նախադասություն։
    • Գորշ արջերը հիանալի որսորդներ են:
    • Սպիտակ արջը երկրագնդ ամենա խոշոր գիշատիչ կենդանին է:
  2. Ինչպիսի՞ն է գորշ արջերի արտաքինը։ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
    • ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը` երկար, թաթերը` լայն:
  • ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը` երկար, թաթերը` լայն:
  • ականջները սուր են ու փոքրիկ, դունչը՝ կարճ, թաթերը՝ լայն։
  • ականջները երկար են ու մեծ, դունչը՝ տափակ, թաթերը՝ նեղ

3. Ուշադի՛ր կարդա և ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:
  • Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ չեն ուտում։ Նրանք սնվում են միայն իրենց որսած կենդանիներով։
  • Գորշ արջերը չեն կարողանում որս անել և սնվում են միայն մեղրով ու անտառային հատապտուղներով։

4. Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ պատմվում է, թե մայր արջն ինչպես է խնամում իր քոթոթներին։

Մայր արջը  որջում փակվում է անցյալ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամել նորածիններին, զուր չեն նրանց «դայակներ» անվանում:

5. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ լողորդներ են սպիտակ արջերը: Դու՛րս գրիր այդ մասին պատմող հատվածը։

Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ:

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար արջերի մասին: 

Ես իմացա սպիտակ արջը լողում է 4-5 կմ արագությամբ և նա մնում է 2 րոպե ջրի տակ:

7. Ի՞նչ է նշանակում «լույս աշխարհ գալ» դարձվածքը։

Ծնվել:

8. Գրի´ր կապույտով ներկված բառերի հականիշները։

Արտաքին-ներքին, վտանգավոր-անվտանգ, հուսալի-անհույս, ամենախոշոր-ամենափոքր:

9. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

որսորդներ, Նորածիններ:

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Քնել», «խնամել» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

hqdefault

20-րդ դարի հայ կերպարվեստը շատ նշանավոր դեմքեր է տվել։ Նրանք ժողովրդական ճանաչում ու հարգանք են ունեցել
հայրենի երկրում։ Կան նկարիչներ, որոնց անունը ոչ պակաս
հայտնի է եղել նաև հայրենիքից դուրս։ Այդ նկարիչների մեջ իր
առանձին տեղն ունի Մարտիրոս
Սարյանը։
Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880թ. Նոր Նախիջևան քաղաքում։ Այդ փոքրիկ քաղաքն այժմ Դոնի Ռոստով քաղաքի մի
մասն է։  Ղրիմի Թեոդոսիա
քաղաքից էր, ինչպես հայտնի է, նաև Հովհաննես Այվազովսկին։
Այնպես որ, Մարտիրոս Սարյանի պապերն էլ ղրիմահայեր էին։
Սովորելով Մոսկվայում և հաղորդակցվելով ժամանակի ռուս
հայտնի նկարիչների հետ՝ Սարյանը կատարելագործում է իր
վարպետությունը։ Շուտով երիտասարդ նկարչի աշխատանքները
տեղ են գտնում Մոսկվայում, Պետերբուրգում, Փարիզում, Նյու
Յորքում և այլ քաղաքներում կազմակերպված ցուցահանդես-
ներում։ Առաջին անգամ Սարյանը Հայաստան եկավ 1901թ., երբ
արդեն 21 տարեկան էր։
Մարտիրոս Սարյանը բազմիցս այցելեց Հայաստան,
իսկ 1921թ. վերջնականապես հաստատվեց հայրենիքում։ Սար-
յանին, Թամանյանին և նշանա-
վոր այլ մտավորականների հայ-
րենիք էր հրավիրել Խորհրդային
Հայաստանի ղեկավար Ալեք-
սանդր Մյասնիկյանը։ Մարտիրոս
Սարյանը դրանից հետո ստեղ-
ծագործեց ևս հինգ տասնամյակ,
արդեն հայրենի հողի վրա։ Այդ
ընթացքում նա ստեղծեց հազա-
րավոր նկարներ։
Սարյանի գեղանկարչությունը
հայտնի է ողջ աշխարհում։

ՆախագիծՄարտիրոս Սարյանի գրքային պատկերազարդումները

Ժամանակահատված՝ փետրվարի 20-29

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարաններ

Նպատակը՝

Ծանոթացում Մարտիրոս Սարյանի կտավներին, կյանքին, գործունեությանը:

Նախագծի ընթացք՝

  • Սովորողները կատարում են որոնողական աշխատանք՝ համացանցում, տեղադրում բլոգում:
  • Ո՞ր հայտնի մարդկանց է նկարել Մարտիրոս Սարյանը:
  • Ո՞ր գրքերն է նկարազարդել:
  • Որո՞նք են Մարտիրոս Սարյանի հայտնի կտավները:

Один банк. 1) один                2) одна                3) одноОдна окно.  1) одна               2) один               3) одно
Одно море.   1) одна                2) один                3) одноОдна ресторан.  1) одно                       2) одна                       3) один
Одна чашка. 1) один                  2) одна                 3) одноОдно пальто.  1) одна                   2) один                   3) одно
Один журнал.  1) одна                2) один                3) одноОдно аудитория.  1) одно                        2) одна                        3) один

Моя университет. 1) мой                            2) моя                           3) моёМой собака.  1) моё                  2) моя                 3) мой
чьё море.   1) чей                2) чья                3) чьёТяоё станция.  1) твой                       2) твоя                       3) твоё
Наше виза. 1) наш                 2) наша                 3) нашеВаш компьютер.  1) ваше                         2) ваша                        3) ваш
Ваше радио.  1) ваш                2) ваше                3) вашаНаше город.  1) наш                 2) наша                  3) наше
Ваш щенок.  1) ваш                2) ваше                3) вашаНаше кухня.  1) наш                 2) наша                  3) наше
Моя компьютер. 1) мой                            2) моя                           3) моёМоя кошка.  1) моё                  2) моя                 3) мой
….партнёр.   1) чей                2) чья                3) чьё….сестра.  1) твой                       2) твоя                       3) твоё
Наше адрес. 1) наш                 2) наша                 3) нашеВаше яблоко.  1) ваше                         2) ваша                        3) ваш
Ваше окно.  1) ваш                2) ваше                3) вашаНаша район.  1) наш                 2) наша                  3) наше
Ваше факс.  1) ваш                2) ваше                3) вашаНаш аудитория  1) наш                 2) наша                  3) наше

Клякса

1. Послушайте рассказ и ответьте на вопросы.
Чем Федя стирал пятна туши? Платком
Что дал мальчику Гриша? Ластик
Что делала Зинаида Ивановна? Игнорировала Федю
Почему Федя волновался? Потому что на лице будут волдыри появлятся
Каким стал Федя? Более серёзным

2.Соберите предложения в правильной последовательности.
1. Наконец прозвонил звонок. Федя первым выскочил из класса и во всю прыть побежал к умывальнику.
2.Наконец прозвонил звонок.
3.Теперь Федя смеется только на переменках, да и то не всегда.
4. Федя поскорей принялся стирать пятна туши носовым платком.

5. Черные пятна глубоко въелись в кожу и не стирались.

Федя поскорей принялся стирать пятна туши носовым платком. Теперь Федя смеется только на переменках, да и то не всегда. Наконец прозвонил звонок. Наконец прозвонил звонок. Федя первым выскочил из класса и во всю прыть побежал к умывальнику.

https://www.youtube.com/watch?v=e1FXbdKbDoY

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանիր:
    • Շարժումն է գերակշռում, որովհետև հողմը անընդհատ շարժում է ամպերին:
  2. Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես: Դեղին, սև, կանաչ, կապույտ, մոխրագույն:
  3. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:
    • Քշված հողմի կատաղությամբ,
      Իրար կպած ու միասին,
      Երկու սև ամպ, երկու սև ամպ…
    • Միասին նրանք ուժեն:
  4. Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը:
    • Հողմը և սև ամպերը:
  5. Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը:

Երկու սև ամպերը

Երկու սև ամպեր տանջվելով գնում էին քամու առաջ: Քամին ուզում էր նրանց բաժանել իրարից, բայց չէր կարենում: Եվ քամին զայրացած քշում էր նրանց դես ու դեն, բայց երկու սև ամպերը մնում էին իրար կպած:

1․Գտիր այն թիվը, որի միավորը 4 է, տասնավորը 2 անգամ  մեծ է միավորից, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 7, հարյուրավորը՝ 3։

  1. 70384
  2. 37084
  3. 48073
  4. 70324

2․Քանի՞ մետր է  4/5 կմ-ը

  1. 800մ
  2. 1250մ
  3. 4000մ
  4. 450մ

3․Լրացրու նախադասությունը           Անհայտ … գտնելու համար պետք է նվազելիից հանել տարբերությունը։

  1. Հանելին
  2. Բաժանելին
  3. Նվազելին
  4. Գումարելին

4․Ո՞ր շարքի կոտորակներն են դասավորված նվազման կարգով․

Պատ.՝2-րդ

5․Նշված թվանշաններից ո՞րը պետք է տեղադրել աստղանիշի փոխարեն՝ անհավասարություն ստանալու համար․6տց<6տ500կգ

  1. 4
  2. 6
  3. 400
  4. 5

6․Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 5 թվանշանը։

  1. 5-ով
  2. 50-ով
  3. 500-ով
  4. 5000-ով

7․9ր20վ արտահայտիր վայկյաններով

  1. 29վ
  2. 920վ
  3. 560վ
  4. 54020վ

8․Գտիր 62 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

  1. 62
  2. 63
  3. 61
  4. 64

9․Արմենը  10 տարեկան է։ Մայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 5 տարի  հետո մայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Արմենից։

10×3+5=35

Պատ.՝35տարեգան

10․Գտիր ամենամեծ եռանիշ ու ամենափոքր քառանիշ  թվերի գումարից 6-ով մեծ թիվ։

1999+6=2002

Պատ.՝2002:

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Ա

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

— Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։

— Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տանտերը։

Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․

— Անունդ ի՞նչ է, բարեկամ։

— Հասան։

— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

— Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։

— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։

— Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

Բ

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Անհնազանդների գլուխները կթռչեն։

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

— Ի՞նչ ես ասում,― զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

Գ

Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում, ջուրը աստծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։

Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։ Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության ու երգի ձայներ։ Ներս է մտնում։

— Ա՜, դերվիշ բաբա՛, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմիլ։

— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է՝ թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին։

Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տանտերը։

— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են՝ թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։

— Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել․ ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։

— Հապա ի՞նչպես է, օր դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։

— Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա, օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։

— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատականը լինեիր դու,— բացականչեց դերվիշը։

— Վա՜հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։

— Ինչո՞ւ չի կատարվիլ, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն, ու բաժանվեցին։

Առաջադրանքներ՝

  • Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում և սովորեք:
  • Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:
  • Բնութագրեք Հասանին:

Դ

Առավոտը վաղ տերության պաշտոնյաները կտրեցին Հասանի աղքատ տնակի դուռը։ — Էստե՞ղ է կենում քեֆ սիրող Հասանը։

— Ես եմ,— պատասխանեց զարմացած Հասանը։

— Թագավորի հրամանով հետևիր մեզ։

Ուղիղ պալատը տարան Հասանին։ Հայտնեցին, որ թագավորը իրեն պալատականի պաշտոն է տվել։ Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև։ Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը։ Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն, թե՝ գնա՛, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու։

Գիշերը դարձյալ դերվիշի շոր մտավ Հարուն Ալ Ռաշիդ թագավորն ու գնաց քաղաքը շրջելու։

Գնաց, մոտեցավ Հասանի տանը։ Ականջ դրեց։ Զարմանքով լսեց, որ դարձյալ հնչում են երգն ու երաժշտությունը։ Հասանը քեֆ է անում դարձյալ։ Ներս մտավ։

— Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի, արի, է՛․ երեկվա խոսքդ էլ կատարվեց, թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել։

— Ի՜նչ ես ասում։

— Աստված վկա։

— Եվ երևի շատ փող է տվել․․․

— Չէ՜, ինչ փող․ մի գրոշ չտվին։ Դատարկ տուն ղրկեցին։

— Հապա որտեղի՞ց ես փող գտել, որ դարձյալ քեֆ ես անում։

— Նստի՛ր, ասեմ որտեղից։ Մի թուր են կապել մեջքս։ Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե՝ հո ես մարդ չեմ սպանելու։ Տարա, պողպատի շեղբը ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի, եկա տուն։ Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի։ Լավ եմ արել, չէ՞, դերվիշ․ ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր։

— Հա՛, հա՛, հա՛,— ծիծաղեց դերվիշը։— Լավ անելը՝ լավ ես արել, Հասան, բայց եթե էգուց քեզ թագավորը հրամայի, թե՝ կտրի էս հանցավորի գլուխը, ի՞նչ ես անելու։

— Բերանդ բարի բաց արա, ա՛յ չարագուշակ դերվիշ,— բարկացավ Հասանը։ Հակառակի նման ինչ էլ ասում ես, կատարվում է․ չե՞ս կարող մի լավ բան ասել․․․

Ու շատ վշտացավ Հասանը։ Սիրտը երկյուղ ընկավ, ամ բողջ գիշերը չկարողացավ քնի։

Ե

Իրավ որ, մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի։

— Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը։

— Ապրած կենաս, մեծ թագավոր,― պատասխանեց սարսափած Հասանը,— ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող։ Փորձված մարդիկ շատ կան քո պալատում․ հրամայի մի ուրիշը կտրի․․․

— Ես քեզ եմ հրամայում,— սաստեց թագավորը,— եթե մի վայրկյան էլ ուշացրիր, գլուխդ կթռչի։ Հանի՛ր թուրդ․․․

Էս խոսքի հետ թշվառ Հասանը մոտեցավ հանցավորին, ձեռքերը տարածեց ու աղաղակեց դեպի երկինք․

— Տեր աստված, արդարն ու մեղավորը ղու գիտես։ Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը, իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը․․․

Ասավ, դուրս քաշեց թուրը․․․ Փա՜յտ։ Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած։ Էստեղ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ, պատմեց իր պալատականների առջև։ Շատ ծիծաղեցին պալատականները ու շատ գովեցին թե՛ ուրախություն սիրող Հասանին, թե՛ թագավորին։ Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը, որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին։ Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը, իսկ Հասանին դառնալով՝ հռչակեց նրան իր սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորցնի ուրախ ապրել աշխարհքում։

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դուրս գրել, բառարանի օգնությամբ բացատրել, սովորել Ա-Դ հատվածների բոլոր բառերի իմաստները:
  2. Գտնել տեքստում և բացատրել հետևյալ բառերն ու արտահայտությունները՝ դերվիշի շոր մտած, ածել, բարեմաղթել, սիրտը երկյուղ ընկնել, չնչին, ապրուստ, խուլ փողոց, ճամփա դնել, ընթրիքի շուրջ բոլորոծ:

Մնացորդով բաժանում

Ախոռում կա 14ձի: Դրանցից կազմեցին 2 ձիով լծված կառքեր:Քանի՞ կառք ստացվեց:

Ստացվեց 14:2=7 կառք: 

Հաջորդ անգամ նույն 14 ձիերից կազմեցին 3 ձիով լծված կառքեր:

Քանի՞ կառք ստացվեց այս անգամ:

Ստացվեց 4կառք, և 2ձիեր ավելացան և մնացին ախոռում:

Դա գրում են այսպես՝

մն.png

Իրոք, եթե 4 կառքերից յուրսքանչյուրում լծեցին 3-ական ձի և ևս 2 ձի ավելացավ, ապա ախոռում կար 14 ձի՝ 3⋅4+2=14Անմնացորդ բաժանման ժամանակ մնացորդը հավասար է զրոյի։  4

Մնացորդով բաժանումը այնպիսի բաժանում է, երբ մնացորդը հավասար չէ զրոյի:

Մնացորդով բաժանման ժամանակ քանորդը անվանում են նաև թերի քանորդ:

Օրինակ

Համոզվենք, որ 

17:3=5(2 մն.)

Լուծման քայլերը:

1. Գտնում ենք 17-ից փոքր ամենամեծ թիվը, որն անմնացորդ բաժանվում է 3-ի:Դա15-ն է՝ 15:3=5

 2. Բաժանելիից՝ 17-ից հանում ենք 15  17−15=2  2-ը մնացորդն է:

3. Համեմատում ենք մնացորդն ու բաժանարարը:

մնն.png

Մնացորդով բաժանման ժամանակ մնացորդը միշտ փոքր է բաժանարարից:

Ուշադրություն

Ինչպե՞ս ստուգել մնացորդով բաժանումը:

1. Թերի քանորդը պետք է բազմապատկել բաժանարարով:

2. Արդյունքին գումարել մնացորդը:

3. Ստացվածը պետք է հավասար լինի բաժանելիին:

1)5⋅3=15

Եթե բաժանելին փոքր է բաժանարարից, ապա քանորդը հավասար է 

0-ի, իսկ մնացորդը հենց բաժանելին է:

Առաջադրանքներ դասարանում

  1. Կատարե՛ք մնացորդով բաժանում
  • 24 : 15 =1
  • 38 : 14 =2
  • 47: 7=4
  • 81 : 30 =2
  • 93 : 47 =46

Գտե՛ք բաժանելին, եթե մնացորդը 7 է, բաժանարարը՝ 9, թվերի քանորդը՝ 2 :

2×9+7=25

Լրացրե՛ք աղյուսակը:

Բաժանելի593845716013722856
Բաժանարար3564499857
Թվերի քանորդ1631461450
Մնացորդ33131606
  1. Տրված թիվը բաժանում են 7-ի, որի արդյունքում բնական թիվ չեն ստանում: Գտիր, թե 7-ի բաժանելիս ի՞նչ թվեր կարող են մնալ մնացորդում:
  2. Գտիր բաժանելին, եթե բաժանարարը հավասար է 12-ի, թերի քանորդը՝ 8-ի, իսկ մնացորդը՝ 5-ի:
    • ?:12=8 մն. 5
    • 12×8+5=101
    • Պատ՝. 101:
  3. Ավտոբուսն ունի 36 նստատեղ: Քանի՞ ավտոբուս է պետք 370 մարդ տեղափոխելու համար:
    • 370:36=10 մն.10
    • Պատ.՝ 11 ավտոբուս:
  4. Ավտոբուսն ունի 36 նստատեղ: Քանի՞ ավտոբուս է պետք 370 մարդ տեղափոխելու համար:
  5. Արդյո՞ք գոյություն ունի թիվ, որը 30-ի բաժանելիս, մնացորդում տալիս է 31:
    • Պատ.՝ ոչ
  6. Գրիր 32:4 բաժանման տարրերը` բաժանելի, բաժանարար, քանորդ, մնացորդ:
    • 32:4=8 մն.0
  7. Հաշվիր.
    ա. 168:18=9 մն.6
    բ.  100:14=7մն.2
    գ.  285:40=7մն.5
    դ.  374:24=15մն.14
  8. Վաճառողը կշռում էր հաճախորդի գնած ապրանքը: Նա կշեռքի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա նա դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց:Որքա՞ն էր ապրանքի կշիռը:
  9. Օգտվելով գործողությունների նշաններից և փակագծերից`
    ա. երեք հատ 5 թվանշանից ստացիր 2; 4; 5; 6; 15; 30; 50; 60;
    բ. չորս հատ 3 թվանշանից ստացիր  1; 3; 5; 8; 26; 102;
    գ. չորս հատ 4 թվանշանից ստացիր  1-ից 10 թվերը:
  10. Գտիր գումարը
    ա. ամենամեծ երկնիշ և ամենափոքր քառանիշ թվերի;
    բ. ամենափոքր և ամենամեծ եռանիշ թվերի:
  11. Հաշվիր հարմար եղանակով.
    ա. 497+228
    բ. 78⋅(100-1)
    գ. 8750:5:2
    դ. 96⋅99
    ե. 725 — 96

Առաջադրանքներ տանը

  1. Տրված թիվը բաժանում են 7-ի, որի արդյունքում բնական թիվ չեն ստանում: Գտիր, թե 7-ի բաժանելիս ի՞նչ թվեր կարող են մնալ մնացորդում:
  2. Գտիր բաժանելին, եթե բաժանարարը հավասար է 12-ի, թերի քանորդը՝ 8-ի, իսկ մնացորդը՝ 5-ի:
  3. Ավտոբուսն ունի 36 նստատեղ: Քանի՞ ավտոբուս է պետք 370 մարդ տեղափոխելու համար:
  4. Արդյո՞ք գոյություն ունի թիվ, որը 30-ի բաժանելիս, մնացորդում տալիս է 31:
  5. Գրիր 32:4 բաժանման տարրերը` բաժանելի, բաժանարար, քանորդ, մնացորդ:
  6. Հաշվիր.
    ա. 168:18=
    բ.  100:14=
    գ.  285:40=
    դ.  374:24=
  7. Վաճառողը կշռում էր հաճախորդի գնած ապրանքը: Նա կշեռքի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա նա դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց:Որքա՞ն էր ապրանքի կշիռը:

Պինգվիններ

1

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Պինգվինները շատ հետաքրքիր արարածներ են։ Չնայած նրան, որ գիտնականները դրանց դասում են թռչունների շարքը, այս թռչունները բացարձակապես չեն կարողանում թռչել։ Դրա փոխարեն, այս փետրավորները հրաշալի լողում և սուզվում են։ Պինգվինները հիմնականում ապրում են հարավային բևեռում գտնվող Անտարկտիդա մայրցամաքում։ Այս զարմանալի թռչունները բացարձակապես չեն վախենում ուժեղ ցրտից, քանի որ պատշպանված են ճարպի հաստ շերտով և խիտ փետուրներով։ Նույնիսկ ամենախիստ ձնաբքին, երբ քամին փչում է ամենամեծ արագությամբ, պինգվինի վրա փետուր անգամ չի շարժվում։ Ահա թե ինչ ամուր են կպած դրանք պինգվինի մարմնին։

Նրանց փետրավորումը հավասարաչափ է, մեջքի մասը մուգ է, փորը՝ սպիտակ: Ամենախոշորը կայսերական պինգվինն է, որի մարմնի երկարությունը մինչև 120 սմ է, գալապագոսյան և Ադելի պինգվիններինը՝ 40–70 սմ: Մարմնի զանգվածը 3–45 կգ է: Ոտքերը կարճ են, հաստ: Կրծքային մկանները լավ են զարգացած, թևերը վերածվել են թեփուկանման փետուրներով ծածկված լողաթաթերի, որոնց օգնությամբ լողալիս և սուզվելիս նրանք թիավարում են:

Ջրից դեպի ափ կամ սառույցի վրա դուրս են գալիս ոստյուններով: Ցամաքի վրա շարժվում են քայլելով, ձյան վրա՝ սահելով:

Պինգվինները բնադրում են մերձափնյա շրջաններում՝ հսկայական գաղութներով (մինչև 1 մլն պինգվին)։ Որոշ տեսակներ ապրում են փոքր խմբերով, երբեմն՝ միայնակ: Բույնը դնում են ժայռերի ծերպերում, քարերի մեջ, ծառերի արմատների տակ, նաև սառույցի վրա: Ձվերը սովորաբար երկուսն են լինում։ Մինչև ձագերի լույս աշխարհ գալը, արուն դրանք պահում է թաթերի մեջ՝ ծածկելով փորի մաշկային ծալքով:

Պինգվինն անչափ հոգատար ու քնքուշ է իր ձագերի նկատմամբ: Ձագերն իրենց կյանքի առաջին իսկ պահից կարող են ապրել սառույցի վրա: Սկզբում նրանց մարմինը ծածկված է լինում աղվամազով, այդ պատճառով չեն կարողանում լողալ ու ձուկ որսալ: Ուստի ձագերին կերակրում են ծնողները:

Պինգվինները սնվում են հիմնականում ձկներով, փափկամարմիններով և խեցգետիններով: Երբ ձագերը մեծանում են, տարեց պինգվիններից մեկը դառնում է նրանց լողի «ուսուցիչը»:

Պինգվինը խաղաղասեր է, երբեք չի հարձակվում մարդկանց վրա, սակայն վտանգի դեպքում, գործի դնելով իր սուր կտուցը, պաշտպանում է ձագերին և բույնը:

Առաջադրանքներ

1 Ինչո՞ւ են գիտնականները պինգվիններին դասում թռչունների շարքը։ Տեքստից դո’ւրս գրիր այդ հիմնավորումը հաստատող մեկ փաստ։

Գիտնականները դրանց դասում են թռչունների շարքը, այս թռչունները բացարձակապես չեն կարողանում թռչել։ Դրա փոխարեն, այս փետրավորները հրաշալի լողում և սուզվում են։

2 Որտե՞ղ են ապրում պինգվինները։ Նշի՛ր ճիշտ պատասխանը

  • Հարավային բևեռում գտնվող Անտարկտիդա մայրցամաքում
  • Հյուսիսային բևեռում
  • Արևադարձային անտառներում
  • Հարավային Ամերիկա մայրցամաքում

3 Որո՞նք են ամենախոշոր պինգվինները և որքա՞ն է դրանց չափը։ Տեքստից դո՛ւրս գրիր այս մասին պատմող հատվածը։

Ամենախոշորը կայսերական պինգվինն է, որի մարմնի երկարությունը մինչև 120 սմ է:

4 Ինչպե՞ս են պինգվինները տեղաշարժվում սառույցի, ցամաքի և ձյան վրա։

Ջրից դեպի ափ կամ սառույցի վրա դուրս են գալիս ոստյուններով: Ցամաքի վրա շարժվում են քայլելով, ձյան վրա՝ սահելով:

Որտե՞ղ են բնադրում նրանք։ Ընդգծի՛ր միակ սխալ պատասխանը։

  • ժայռերի ծերպերին
  • մերձափնյա շրջաններում
  • սառույցի վրա
  • ջրի տակ
  • ծառի արմատների տակ
  • քարերի մեջ

6 Տեքստից դուրս գրի՛ր պինգվին ծնողների մասին պատմող հատվածները։

Գտի՛ր տեքստում կապույտով ընդգծված բառերի հականիշները։

8  Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

Տեքստից դո՛ւրս գրի՛ր պինգվիններին բնութագրող 2-4 բառ։

10 Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «հրաշալի», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն

Ճամբորդություն դեպի Հովհանես Այվազովսկու թանգարան

Բարև ձեզ ես Սահակյան Դավիթն եմ: Եվ ես կպատմեմ, թե մենք ինչ ենք տեսել Հովհաննես Այվազովսկու թանգարանում: Մենք տեսել ենք շատ հին հանդերձարան լիքը նկարներ և ես այդ նկարները ցույց կտամ: Նա ունի հազարավոր նկարներ: