Պինգվիններ

1

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Պինգվինները շատ հետաքրքիր արարածներ են։ Չնայած նրան, որ գիտնականները դրանց դասում են թռչունների շարքը, այս թռչունները բացարձակապես չեն կարողանում թռչել։ Դրա փոխարեն, այս փետրավորները հրաշալի լողում և սուզվում են։ Պինգվինները հիմնականում ապրում են հարավային բևեռում գտնվող Անտարկտիդա մայրցամաքում։ Այս զարմանալի թռչունները բացարձակապես չեն վախենում ուժեղ ցրտից, քանի որ պատշպանված են ճարպի հաստ շերտով և խիտ փետուրներով։ Նույնիսկ ամենախիստ ձնաբքին, երբ քամին փչում է ամենամեծ արագությամբ, պինգվինի վրա փետուր անգամ չի շարժվում։ Ահա թե ինչ ամուր են կպած դրանք պինգվինի մարմնին։

Նրանց փետրավորումը հավասարաչափ է, մեջքի մասը մուգ է, փորը՝ սպիտակ: Ամենախոշորը կայսերական պինգվինն է, որի մարմնի երկարությունը մինչև 120 սմ է, գալապագոսյան և Ադելի պինգվիններինը՝ 40–70 սմ: Մարմնի զանգվածը 3–45 կգ է: Ոտքերը կարճ են, հաստ: Կրծքային մկանները լավ են զարգացած, թևերը վերածվել են թեփուկանման փետուրներով ծածկված լողաթաթերի, որոնց օգնությամբ լողալիս և սուզվելիս նրանք թիավարում են:

Ջրից դեպի ափ կամ սառույցի վրա դուրս են գալիս ոստյուններով: Ցամաքի վրա շարժվում են քայլելով, ձյան վրա՝ սահելով:

Պինգվինները բնադրում են մերձափնյա շրջաններում՝ հսկայական գաղութներով (մինչև 1 մլն պինգվին)։ Որոշ տեսակներ ապրում են փոքր խմբերով, երբեմն՝ միայնակ: Բույնը դնում են ժայռերի ծերպերում, քարերի մեջ, ծառերի արմատների տակ, նաև սառույցի վրա: Ձվերը սովորաբար երկուսն են լինում։ Մինչև ձագերի լույս աշխարհ գալը, արուն դրանք պահում է թաթերի մեջ՝ ծածկելով փորի մաշկային ծալքով:

Պինգվինն անչափ հոգատար ու քնքուշ է իր ձագերի նկատմամբ: Ձագերն իրենց կյանքի առաջին իսկ պահից կարող են ապրել սառույցի վրա: Սկզբում նրանց մարմինը ծածկված է լինում աղվամազով, այդ պատճառով չեն կարողանում լողալ ու ձուկ որսալ: Ուստի ձագերին կերակրում են ծնողները:

Պինգվինները սնվում են հիմնականում ձկներով, փափկամարմիններով և խեցգետիններով: Երբ ձագերը մեծանում են, տարեց պինգվիններից մեկը դառնում է նրանց լողի «ուսուցիչը»:

Պինգվինը խաղաղասեր է, երբեք չի հարձակվում մարդկանց վրա, սակայն վտանգի դեպքում, գործի դնելով իր սուր կտուցը, պաշտպանում է ձագերին և բույնը:

Առաջադրանքներ

1 Ինչո՞ւ են գիտնականները պինգվիններին դասում թռչունների շարքը։ Տեքստից դո’ւրս գրիր այդ հիմնավորումը հաստատող մեկ փաստ։

Գիտնականները դրանց դասում են թռչունների շարքը, այս թռչունները բացարձակապես չեն կարողանում թռչել։ Դրա փոխարեն, այս փետրավորները հրաշալի լողում և սուզվում են։

2 Որտե՞ղ են ապրում պինգվինները։ Նշի՛ր ճիշտ պատասխանը

  • Հարավային բևեռում գտնվող Անտարկտիդա մայրցամաքում
  • Հյուսիսային բևեռում
  • Արևադարձային անտառներում
  • Հարավային Ամերիկա մայրցամաքում

3 Որո՞նք են ամենախոշոր պինգվինները և որքա՞ն է դրանց չափը։ Տեքստից դո՛ւրս գրիր այս մասին պատմող հատվածը։

Ամենախոշորը կայսերական պինգվինն է, որի մարմնի երկարությունը մինչև 120 սմ է:

4 Ինչպե՞ս են պինգվինները տեղաշարժվում սառույցի, ցամաքի և ձյան վրա։

Ջրից դեպի ափ կամ սառույցի վրա դուրս են գալիս ոստյուններով: Ցամաքի վրա շարժվում են քայլելով, ձյան վրա՝ սահելով:

Որտե՞ղ են բնադրում նրանք։ Ընդգծի՛ր միակ սխալ պատասխանը։

  • ժայռերի ծերպերին
  • մերձափնյա շրջաններում
  • սառույցի վրա
  • ջրի տակ
  • ծառի արմատների տակ
  • քարերի մեջ

6 Տեքստից դուրս գրի՛ր պինգվին ծնողների մասին պատմող հատվածները։

Գտի՛ր տեքստում կապույտով ընդգծված բառերի հականիշները։

8  Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

Տեքստից դո՛ւրս գրի՛ր պինգվիններին բնութագրող 2-4 բառ։

10 Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «հրաշալի», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն

Ճամբորդություն դեպի Հովհանես Այվազովսկու թանգարան

Բարև ձեզ ես Սահակյան Դավիթն եմ: Եվ ես կպատմեմ, թե մենք ինչ ենք տեսել Հովհաննես Այվազովսկու թանգարանում: Մենք տեսել ենք շատ հին հանդերձարան լիքը նկարներ և ես այդ նկարները ցույց կտամ: Նա ունի հազարավոր նկարներ:

БЕГЕМОТ И РЫБА
Как-то заносчивая рыба
Вблизи от берега плыла.
От удивления рот раскрыла
И к бегемоту подплыла.
– Тебя тут только не хватало,
Большой, бесформенный урод.
Ты посмотри, как смотрит нагло
Этот огромный бегемот.
Услышав рыбы оскорбления,
Он не придал тому значения.
И в это время ниоткуда
Подплыла чёрная акула.
И спрятавшись за рыбий хвост,
Раскрыла пасть в акулий рост.
Лишь бегемот заметил это,
К акуле быстро подбежал
И ей по пасти безответно
Нанёс копытами удар.
Тут рыба очень испугалась
И к бегемоту подплыла.
За сказанное стыдно стало,
И говорит она тогда:
– Ты извини, мой великан,
За те слова,что я сказала.
Теперь мне выпала награда –
Дружить с тобою навсегда.