Հովհաննես Թումանյան «Համերգ»

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Վտակ-Ջրի բնական բարակ հոսանք

ժիր-Աշխույժ

մտախոհ-Մտածմունքների մեջ սուզված

Ունկընդիր-Լսող մարդ

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

փոգր գետակը ժայռից ներգև է իջնուն հարվածում է քարերին զարկում է ավազին գոռում է

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին:

Շատ գեղեցիկ համեմատություն է:

4.  Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

Վտակ-անհանգիստ

անտառ-ծեր

ժայռ-մտախոհ

  • ըստ բանաստեղծության
    • Վտակ-փոգր բետ
    • անտառ-ծեր
  •  ըստ քո բնորոշման
    • Վտակը արագաշարժ է և ուժեղ:

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:

Վտակը աժխույժ ու ճարպիկ, թափվում է ժայռից քարերի գլխին ու ճչում անհանգիստ փրփուրը բերանին: Ինչպես ծերուկը իր պառաված ձայնով մասնակցում է իր թոռնիկի երգին, անպես ծերուկ անտառը արձագանք է տալիս ջրի աղմուկին: Իսկ ժայռը մտախոհ ունկնդրում է բնության համերգը:

6. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։


Բարև ձեզ ես Սահակյան Դավիթն եմ: Եվ ես կպատմ եմ մանկագիր Ալվարդ Հովսեփյանի մասին: Մենք մեր դասարանով գնացինք Ալվարդ Հովսեփյանի հետ հանդիպման և անտեղ հարցեր տվեցին և այլն: