Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանիր:
    • Շարժումն է գերակշռում, որովհետև հողմը անընդհատ շարժում է ամպերին:
  2. Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես: Դեղին, սև, կանաչ, կապույտ, մոխրագույն:
  3. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:
    • Քշված հողմի կատաղությամբ,
      Իրար կպած ու միասին,
      Երկու սև ամպ, երկու սև ամպ…
    • Միասին նրանք ուժեն:
  4. Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը:
    • Հողմը և սև ամպերը:
  5. Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը:

Երկու սև ամպերը

Երկու սև ամպեր տանջվելով գնում էին քամու առաջ: Քամին ուզում էր նրանց բաժանել իրարից, բայց չէր կարենում: Եվ քամին զայրացած քշում էր նրանց դես ու դեն, բայց երկու սև ամպերը մնում էին իրար կպած:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *