Անուն* դավիթ

Ազգանուն * Սահակյան

Էլեկտրոնային հասցե* davit-sahakyan@mskh.am

Դպրոց*

Արևելյան դպրոց -պարտեզ

Արևմտյան դպրոց -պարտեզ

Հարավային դպրոց -պարտեզ:

Հյուսիսային դպրոց -պարտեզ

Միջին դպրոց

Ավագ դպրոց

այլ

Դասարան*

Առաջին

Երկրորդ

Երրորդ

Չորրորդ:

Հինգերորդ

Վեցերորդ

Յոթերորդ

Ութերորդ

Իններորդ

Տասներորդ

Տասնմեկերորդ

Տասներկուերորդ

Քոլեջ

այլ

1. Սեղանին մի շարքով դրված է 17 ընկույզ։ Եվան վերցրեց յուրաքանչյուր 3-րդը, հետո էլ Առնոն ՝ մնացած ընկույզներից յուրաքանչյուր 2-րդը։ Ո՞վ ավելի շատ ընկույզ վերցրեց։

Առնո

2.Արամը գնել էր 75 փուչիկ: Հունվարի 8-ից սկսած՝ օրական 5 փուչիկ նվիրում էր ընկերներին ։ Հունվար ամսվա ո՞ր օրը նա բոլոր փուչիկները կնվիրի , եթե շաբաթ և կիրակի օրերին նա փուչիկ չի նվիրում:

հունվարի 26

3.Արեգը  իր մոտ եղած հինգ բլիթը տվեց Դանիելին: Քանի՞ բլիթ եղավ Դանիելի մոտ, եթե մինչ Արեգից վերցնելը երեք բլիթ  ավել ուներ, քան Արեգը։

8

4.28 հատ դդումը տեղավորեցին 4 արկղի մեջ այնպես , որ յուրաքանչյուր արկղում եղավ հավասար քանակով դդումներ :Քանի ՞ դդում եղավ յուրաքանչյուր արկղում ։
7

5. Մայրիկը գնեց 24 նարինջ: Էվելինան կերավ դրանց կեսը, Ագապեն կերավ երեք նարինջ, իսկ Մարիամը` մնացածը: Քանի՞ նարինջ կերավ Մարիամը։

9

6. Տատիկը  2 կգ ալյուրից  թխեց 50 գաթա։ 75 այդպիսի գաթա թխելու համար ո՞րքան ալյուր է  հարկավոր տատիկին:
3 կգ

7.Գուրգենը 1, 2, 3 թվանշաններով կազմում է երկնիշ թվեր , որում թվանշանները չեն կրկնվում։ Գուրգենը կազմած երկնիշ թվերից գումարում է ամենամեծ  և ամենափոքր  երկնիշ թվերը ։ Գտիր  գումարը։

44

8.Տիգրանն ունի չորս խաղալիք՝ մեքենա , գնդակ , նավ և լեգո ։ Նա ուզում էր խաղալիքները մի շարքով  դասավորել այնպես , որ Նավն ու լեգոն լինեն մեքենայի կողքին ։ Տիգրանը քանի ՞  եղանակով կարող է  դասավորել այնպես, որ նշված պայմանները բավարարեն ։

4

9. Անին  6 ամսական է, իսկ նրա եղբայր  Արամը՝ 2 տարեկան: Արամը քանի՞ ամսով է  մեծ Անիից:

18

10. Անին ու Մանեն  նկատեցին, որ նույն ճանապարհը  Անին անցնում է երեք քայլով, իսկ Մանեն անցնում է  երկու քայլով ։ Անին հաշվեց, որ դասասենյակից մինչև խոհանոց  կատարել է 24 քայլ։ Քանի՞  քայլ է կատարել Մանեն ։

26

Հովհաննես Թումանյան

1.Հովհաննես Թումանյանը ծնվել է Հայաստանի ՝ Լոռվա լեռնային շրջանի Դսեղ գյուղում:

2.Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի19-ին:

3.նրա հայրիկն ու մայրիկն ունեին 7 երեխա 4-ը տղա 3-ը աղջիկ և ծնվեց Հովհանես Թումանյանը:

4.Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 

5.1883թվականից Հովհանես Թումանյանը գնաց Թիֆլիս և բնակվեց այնտեղ:

6.1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։

7.Մի քանի ամիս մնալով այնտեղ՝ նա վերադառնում է հիվանդացած։

8.Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։

9.Նա շատ բանաստեղծությունն էր գրել և լիքը հեքիաթներ:

10.ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները։

Կախարդական դդումը

Կար չկար մի մեծ դդում կար: Որը իր այգում աճեցրել էր պապիկը: Դդմից տատիկը պատրաստեց ղափամա և հրավիրեցին բոլոր իրենց բարեկամներին: Խնջույքից հետո տատիկը տեսավ, որ ղափամայի դդումը վերականգնվեց իր նախկին տեսքին: Եվ տատիկը բացահայտեց, որ դդումը կախարդական է:

Դդմային ամսագիր

  1. Պատկերացրու, որ հանդիպել ես մի այլմոլորակայինի: Նա չգիտի, թե ինչ է նշանակում դդում բառը: Փորձի՛ր բացատրել նրան: Դդ ումը բանջարեղեն է, գազարագույն է և մեջը ունի կորիզ:
  2. Համացանցից փնտրիր և դուրս բեր տասը հետաքրքիր փաստ դդումի, դդումի օգտակար հատկությունների մասին:
    • Դդումը միայն համեղ սնունդ  չէ: Շնորհիվ իր բազմաթիվ օգտակար հատկությունների՝ այն ամրապնդում է օրգանիզմն ու բուժում բազմաթիվ հիվանդություններ: 
    • 1.Դդումները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ ու օգտակար նյութեր: Դրանք հարուստ են C, B1, B2 վիտամիններով, մի շարք հանքանյութերով, ինչպիսիք են երկաթը, պղինձը, մագնեզիումը, կալիումը և այլն: 
    • 2.  Դդումն ամրապնդում է իմունային համակարգն ու մաքրում է օրգանիզմը տոքսիններից:
    • 3.Դդմի պտղամիսը գրեթե 90%-ով բաղկացած է ջրից, մանրաթելերից:
    • 4. Բացի այդ, դդմի մեջ պարունակվող սննդային մանրաթելերը գործում են որպես նուրբ լուծողական՝ առանց աղիները գրգռելու:
    • 5. Դդումները կարելի է օգտագործել նաև ինտերիերի զարդարման համար: Ինչպես ասվում է՝ բոլոր հիվանդությունները նյարդերի պատճառով են, ուստի գեղեցիկ ու հաճելի մթնոլորտը կօգնի խուսափել դրանցից:
    • 6. դմի սերմերը պարունակում են մի շատ օգտակար ու կարևոր նյութ՝ դդմի յուղ, որն էլ օգտագործվում է կոսմետոլոգիայում որպես դեմքի և պարանոցի մաշկի համար: 
    • 7. Նաև այս նարնջագույն պտուղը պարունակում է քիչ քանակությամբ նատրիում և մեծ քանակությամբ կալիում, ինչն օգնում է պահպանել կազմվածքը:
    • 8. Դդմի յուղն օժտված է ուժեղ վերականգնող հատկությամբ և նպաստում է վերքերի ու քերծվածքների արագ ապաքինմանը, իսկ դդումով ապուրն անչափ օգտակար է անգինայի ու գրիպի դեպքում, քանի որ պարունակում է խորխաբեր նյութեր:
    • 8 Նաև այս նարնջագույն պտուղը պարունակում է քիչ քանակությամբ նատրիում և մեծ քանակությամբ կալիում, ինչն օգնում է պահպանել կազմվածքը:
    • 9. Գիտնականները վաղուց են ապացուցել, որ դդմի սերմերը նվազեցնում են օստեոպորոզի առաջացման հավանականությունը: Դդումները պարունակում են մեծ քանակությամբ ցինկ, ինչն էլ կանխում է ոսկորների փխրունությունը: Բացի այդ, դրանք օգնում են նաև մեղմացնել ցավերը հոդերի հիվանդությունների դեպքում:
    • 10. Դդմի սերմերը կարգավորում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը շաքարային դիաբետի դեպքում: 
  3. Տեղադրիր լուսանկարներ, որոնք դդումը ներկայացնում են և՛ ներսից, և՛ դրսից:

Սննդաբանը ներկայացրել է դդմի օգտակար ու վնասակար հատկությունները - Լուրեր  Հայաստանից - Թերթ.am
  1. Դդում բառով կազմի՛ր բառակապակցություններ:
    • Դդմի սերմեր, դդմի հյութ, հյութալի դդում, անհամ դդում, համով դդում հյութալի դդում:
  2. Դդում, կորիզ, կեղև բառերով կազմիր հնարավորինս շատ ածանցավոր ու բարդ բառեր:
    • Դդմիկ, կորիզավոր, կեղևներ, բազմակորիզ, միակորիզ, դդմազգի
  3. Դդումի մասին հորինիր հանելուկ:
    • Այնիչն է այնիչը կլոր է բայց գնդակ չե՜ մեջը ունի լիքը կորիզներ և գազարագույն է:
  4. Դդում բառով կազմիր աքրոստիկոս:
    • Մայրիկը շատ նուրբ է,
    • Արևի նման շողում է,
    • Յուրաքանչյուր շողի տակ,
    • Րոպե առ րոպե ծաղկում է
    • Ինչպես գարնան մանուշակ,
    • Կակաչ, հասմիկ ու շուշան։
  5. Գրիր բառեր, որոնք

ա. դդումի պես օգտակար են — բազուկ

բ. դդումի պես ամուր են —ձմերուկ

գ. դդմագույն են —գազար

8. Paint նկարչական խմբագրում նկարիր դդում, այն կերպավորիր: Աշխատանքդ տեղադրիր այստեղ:

9. Կազմիր այդ դդմային կերպարի անձնագիրը:

Անունը՝ Դդմիկ
Ազգանունը ՝Դդմիկյան
Հայրանունը՝ Դդումի
Ծնվել է՝ 27 Մայիսի 2010թ.
Ապրում է՝ բանգլադեշում
Սիրում է խաղալ
Չի սիրում սոխ
Երազում է՝ դառնալ սպորտցմեն
Ղափամայի տոնին՝ ուրախանում է:

9. Դդումի հետ երևակայական հարցազրույց վարիր: Գրիր, թե ի՞նչ հարցեր կուղղեիր նրան:

10. Ի՞նչ է ղափաման: Գրիր, թե ինչ գիտես ղափամայի մասին: Իմացածդ ստւգիր: Ավելացրու նոր տեղեկություններ:

Ղափամախափամահայկական կերակուր է։ Առավել հաճախ պատրաստվում է Ամանորի և Սուրբ Զատիկի կապակցությամբ։

Բրնձով, մեղրով, չրեղենով լցոնված դդում։

Գոյություն ունի հայկական «Հե՜յ, Ջա՜ն Ղափամա» երգ, այն կատարել է Հարութ Փամբուկչյանը:

11. Ընտրիր այս վերնագրերից մեկն ու մի զվարճալի պատմություն հորինիր: Ինքդ էլ կարող ես նոր վերնագիր մտածել:

Կախարդական դդումը

Կար չկար մի մեծ դդում կար: Որը իր այգում աճեցրել էր պապիկը: Դդմից տատիկը պատրաստեց ղափամա և հրավիրեցին բոլոր իրենց բարեկամներին: Խնջույքից հետո տատիկը տեսավ, որ ղափամայի դդումը վերականգնվեց իր նախկին տեսքին: Եվ տատիկը բացահայտեց, որ դդումը կախարդական է:

  1. Դդմաստանում
  2. Դդմաշենցի դդումը
  3. Կորիզների զարմանալի արկածները Դդմաստանում
  4. Դդումի արկածները
  5. Խելացի դդումը
  6. Դդումն ու ղափաման

  1. Պատմիր, թե ձեր ընտանիքում ովքեր են բարբառակիր, որ տարածաշրջանի բարբառով են խոսում:
  2. Կազմիր բարբառային բառերի բառարան:
  3. Ընտանիքիդ բարբառակիր անդամների հետ հարցազրույց վարիր: Կարող եք ծանոթ հեքիաթներից, երգերից ընտրել ու ներկայացնել տվյալ բարբառով:

Անհատական պլան, 3-րդ ուսումնական շրջան

Բարև ձեզ ես Սահակյան Դավիթն եմ, ես 4.3 դասարանից եմ: Ես դպրոցում չեմ մասնակցում որևէ պարապմունքի և պարապում եմ դպրոցից դուրս հարվածային գործիք, աբակուս և ֆուտբոլ: Որպես ընտրությամբ դաս ես հաճախում էի ռոբոտաշինության:

Ճամփորդություն Դեպի Գեղասահքի դպրոց

Բարև ձեզ ես ուզում եմ պատմել մեր ճամփորդության մասին: Մենք գնացել էինք Գեղասահքի դպրոց՝ չմուշկ քշելու: Այնտեղ շատ լավ էր: Ես առաջին անգամ էի քշում չմուշկ: Եվ ես սովորեցի չմուշկ քշել:

ճամփորդություն դեպի սևաբեռթ

Բարև ձեզ ես Սահակյան Դավիթն եմ: Եվ ես ուզում եմ պատմել իմ ճամփորդության մասին, ես գնացել եմ սևաբեռթ այնտեղ քշել ենք սահանակ և խաղացել ենք ձնագնդիկ ու բառցրացան սար: Այնտեղ շատ լավ ժամանակ անցկացրեցինք:

Fleshmob

What is your name?  My  name is Davit.

How old are you? I am nine years old.

When is your birthday? My birthday is on May 27.

Where were you born? I was born in Russia.

How many members are there in your family? Who are they?   There are six people in my family: Grandma, Dad, Mom, my two brothers and me.

What is your father?   My father is a businessman.

What is your mother?  My mom is a pharmacist.

What is your school name?  My school name is Mkhitar Sebastaci.

Which school subject do you like?  I like English and Maths.

What is your hobby?  My hobby is playing the drum.

What do you want to become? I want to become a famous drummer.

Which food do you like to eat?  What do you like to drink?  I like to eat pizza. And I like to drink apple juice.

Which is your favourite season?  My favorite season is summer.

Իմ սիրտը

Իմ սիրտը շատ մեծ է: Եվ ես կուզենայի տեղավորել իմ ընկերներին՝ Գագիկին ու մյուսներին: Իմ սրտում ապրում է շատ բարի հոգի և ես ուզում եմ ասել, որ իմ սիրտը շատ մեծ է ու ամեն մարդ կարող է տեղավորվել իմ սրտում:

Նադեր Էբրահիմի «Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ»

 Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:
— Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:

Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
— Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…
Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։

Առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը:
    • Խճողում — խճողված վիճակ՝ իրադրություն
  2. Պատմությունը բաժանիր հատվածների և վերնագրիր:
    • Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:
    • Ինձ դուր եկավ այս հատվածը , որովհետև  այդ հատվածը բացատրում է , որ եթե սիրտը դատարկ լիներ ինչ վատ բաներ կլիներ։
  3. Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ ստեղծագործության վերաբերյալ:
    • Բարիության սիրտը
  4. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը: Այս պատմվածքը ինձ սովորեցրեց, որ պետք է բարի մարդկանց սիրել:
  5. Դու ինչի՞ ես նմանեցնում դատարկ սիրտը: Ես դատարկ սիրտը նմանացնում եմ, որ ընկեր չունեն:
  6. Ո՞վ չէր տեղավորվում տղայի սրտում և ինչո՞ւ: Տղայի սրտում չեր տեղավորվում իր հայրիկի հորեղբայրը, որովհետև հորեղբայրը շատ հարուստ է և ուզումեր նա այդ գումարը պահել, որ մտնի տղայի սրտի մեջ
  7. Ի՞նչ ես հասկանում «սիրտը նվիրել» ասելով: Ես սիրտ նվիրելով հասկանում եմ իրար սիրել:
  8. Դու ո՞ւմ կնվիրեիր քո սիրտը և ինչո՞ւ: Ես իմ սիրտը կնվիրեի իմ հայրիկին, որովհետև հայրիկը ամենինջ անում է մեր համար, որ մենք լինենք խելացի:
  9. Քեզ դո՞ւր եկավ այս պատմությունը, ինչո՞ւ: Այո ինձ դուր եկավ այս պատմությունը, որովհետև տղան սիրում է բոլորին:
  10. Ստեղծագործական աշխատանք` գրել շարադրություն «Իմ սիրտը» վերնագրով, աշխատանքը տեղադրել բլոգում, ձևավորել համապատասխան նկարով: