Կատուները

Ժամանակակից կատուների նախնիներն, ի տարբերություն շների նախապապերի, մանր կենդանիներ են որսացել։ Հենց դա է պատճառը, որ նրանք սովորաբար քիչ-քիչ են ուտում, բայց հաճախ: Կատուները որս են անում, անգամ երբ սոված չեն: Կատուներն ուտում են իրենց որսի ընդամենը 28 տոկոսը: Մնացած զոհերին նրանք կա՛մ թողնում են տեղում, կա՛մ էլ հպարտությամբ տանում են տիրոջ մոտ:

Նրանց  մեծ աչքերը ցածր լուսավորության պայմաններում որս անելու համար են: Սակայն աչքերի նման չափսն այլ տեսողական խնդիրներ է առաջացնում. սովորաբար փողոցային կատուները հեռատես են լինեում, իսկ տնայինները՝ կարճատես: Կարճատեսությունը թույլ չի տալիս կատուներին հստակ տեսնել մոտակայքում գտնվող մանր իրերը․ դրանք կատուները զգում են բեղիկների միջոցով:

Այս զարմանահրաշ կենդանիները գերազանց լսողություն ունեն, նրանց ականջը պտտվում է 180 աստիճանով:

Յուրաքանչյուր կատու քթի վրա յուրահատուկ պատկեր ունի: Այն նույնքան եզակի է, որքան մարդու մատնահետքը:

Կատվի սիրտը մեկ րոպեում զարկում է մոտ 110-140 անգամ։ Ստացվում է, որ այն 2 անգամ ավելի արագ է բաբախում, քան մարդու սիրտը:

Որոշ երկրներում կատուները թոշակ են ստանում: Այո՛, այո՛,  օրինակ Ավստրիայում կատուն, որը հսկում է հացահատիկի պահեստը, կենսաթոշակի է արժանանում: Հարկ է նշել, որ դա ոչ թե դրամական պարգև է, այլ մթերային՝ միս, կաթ և այլն:

Կատուն տարեկան կարող է ավելի քան 100 ձագ ունենալ:

Կատուներն ու նավաստիները հին բարեկամներ են: Հարյուրամյակներ շարունակ ծովագնացները հոգացել են այն մասին, որ նավի վրա կատու լինի. նրանք վերացրել են առնետներին և հաջողություն են բերել նավաստիներին:

Առաջադրանքներ

Մաս 1-ին

1.Ե՞րբ են որս անում կատուները և ի՞նչ են անում իրենց որսը։

Նրանք թոշակ են ստանում նրանք, որը հսկում է հացահատիկի տեսակը: Հարկ է նշել, որ դա ոչ թե դրամական պարգև է, այլ մթերային՝ միս, կաթ և այլն:

2. Մեկ րոպեում քանի անգամ է զարկում կատվի սիրտը։

Կատվի սիրտը 1-րոպեում զարկում է մոտ 110-140 անգամ:

3. Տարեկան քանի՞  ձագ կարող է ունենալ կատուն։

Կատուն տարեկան կարող է 100 ձագ:

4. Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված  է կատուների տեսողության մասին։

Այս զարմանահրաշ կենդանիները գերազանց լսողություն ունեն, նրանց ականջը պտտվում է 180 աստիճանով:

5.Ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Կատուները գերազանց լսողություն ունեն, նրանց ականջը պտտվում է 180 աստիճանով:
  • Կատուները լավ չեն լսում։
  • Կատվի սիրտը մեկ րոպեում զարկում է մոտ 110-140 անգամ։
  • Որոշ երկրներում կատուները թոշակ են ստանում:

Մաս 2-րդ

  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար կատուների մասին:

Ես իմացա կատուների մասին, որ նրանք թոշակ են ստանում և գումարը նրանց համար միս և կաթ է:

  • Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

Մանր-պստիկ, սոված-քաղցած, ցածր-փոքր, բարեկամ-ընկեր:

3.Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ: 

Կատուներ, բարեկամներ:                                           

9. Տրված բառերից առաջ առարկայի հատկանիշ ցույց տվող (ինչպիսի՞ հարցին պատասխանող) բառեր գրի՛ր։      

տնային կատու

մեծ  երկիր

գեղեցիկ  քիթ

մաքուր  սիրտ          

10. Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։

Քսանութ, հարյուրութցուն, հրյուր, հարյուրտաս, հարյուրքառասուն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *