Հիշողություն

Ղազարոս Աղայան

Ծիծեռնակը բույն էր շինում,

Ե՛վ շինում էր , և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր նա բույն շինել

Եվ շատ անգամ կարկատել,

Բայց այս անգամ վերադարձին

Բույնն ավերակ էր գտել:

Այժմ նորից բույն էր շինում,

Ե՛վ շինում էր , և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին

Իր սնուցած ձագերին,

Որոնց ճամփին հափշտակեց

Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,

Ե՛վ շինում էր , և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում:

 Հարցեր և առաջադրանքներ

1.    Ծիծեռնակն ի՞նչ էր անում:

Ծիծեռնակը բույն էր շինում:

2.    Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը։

—Աշխատասեր, շինարար, տխուր:————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

3.    Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:

                 Ծիծեռնակ

Ծիծեռնակը բույն էր շինում,

Ե՛վ շինում էր , և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում:

4.    Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:

Ի՞նչ      Ի՞նչ էր անում              
  Ծիծեռնակ     Երգում
  Բույն   Կպցնում
  Շյուղ   Հիշում
  Թշնամի   Շինում
  ձագեր  

5.    Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:

Կար- չկար մի (ինչպի՞սի) ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում (ի՞նչ անել): Մի անգամ նա որոշեց (ի՞նչ անել) և …

                                                         Ընկերները

Կար-չկար մի գեղեցիկ ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում երգել: Մի անգոամ նա որոշեց մոլորակով շրջել: Եվ նա գնում է մոլորակով շրջելու: Գնու՜մ է, գնու՜մ, հանդիպում է մի աղվեսի և մողեսի: Մողեսն ասաց, եկեք մեզ համար բույն շինենք: Ծիծեռնակը ասաց, լավ եկեք շինենք: Եվ բույն շինեցին ու ընկերացան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *