ճամբորդություն դեպի Թեժառույքի համալիր

Մենք դասարանով ուրբաթ օրը գնացել ենք Թեժառույքի համալիր: Մենք ճանապարհին երգում էինք, զվարճանում: Երևանում շատ շոգ էր, իսկ ճամփորդության տեղը ցուրտ էր և անձրև էր գալիս: Այնտեղ լիքը կովեր կային, ձի, և գառ, իսկ մեր մոտ ձիեր չկան: Ասում են անտառում կան մկներ և գայլեր: Մենք հաղթահարեցինք բարձրունքը և այդ բարձունքը 9 կիլոմետր էր: Հասանք Թեժառույքի վանք, եկեղեցում աղոթեցինք և երգեցինք: Վանքը շատ հին է և կիսաքանդված: Վանքի տարածքում՝ բակում, մենք հանգստացանք,հաց կերանք,խաղացինք,հեռադիտակով ուսումնասիրեցինք տարածքի բնությունը, շատ գեղեցիկ էր: Ինձ համար ամենադժվարը սար բարձրանալն էր, իսկ զարմանալին, որ ես 9 կիլոմետր բարձրացա: Ես շատ լավ ժամանակ անց կացրի ու շատ շնորհակալ եմ մեր սիրելի ուսուցիչներին,որ կազմակերպեցին նման ճամփորդություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *