Ս, Դ, Ն, Ը մասնիկների գործածությունը

Սդնը մասնիկները (հոդեր) կարևոր մասնիկներ են մեր գրավոր կամ բանավոր խոսք ճիշտ և գեղեցիկ կազմելու համար:

Ը-ի և Ն-ի մասին

Հիշի՛ր. բաղաձայնով վերջացող բառերին ավելանում է ը, ձայնավորով վերջացողներին՝ ն մասնիկը։

Օրինակ՝ տետրը, առուն, թավան, գնդակը

Կարևոր է հիշել՝ նախադասության մեջ մեզ կարող է հուշել հաջորդող բառի առաջին տառը: Օրինակ եթե հաջորդ առը սկսվում է ձայնավորով, ապա նախորդող բառին պետք է ավելացնենք ն մասնիկը, բաղաձայնի դեպքում՝ ը մասնիկը:

Հիշել հայերենի ձայնավորները՝ ա, ի, ու, օ(ո), է (ե), ը

Առաջադրանք 1

Հետևի՛ր օրինակին և կատարիր առաջադրանքը

Աղջիկ(ը, ն) գեղեցիկ է- աղջիկը գեղեցիկ է

աղջիկ(ը, ն) արթնացավ- աղջիկն արթնացավ

  1. Ծաղիկ(ը, ն) ծաղկեց-Ծաղիկը ծաղկեց:

Ծաղիկ(ը, ն) անուշաբույր է-Ծաղիկն անուշաբույր է:

  • Արև(ը, ն) մայր մտավ-Արևը մայր մտավ:

Արև(ը, ն) անցավ սարի ետևը-Արևն անցավ սարի ետևը:

  • Առվակ(ը, ն) քչքչում է-Առվակը քչքչում է:

Առվակ(ը, ն) ասաց ձկնիկին-Առվակն անցավ ձկնիկին:

  • Տնակ(ը, ն) փայտից է-Տնակը փայտից է:

Տնակ(ը, ն) կառուցեցին-Տնակը կառուցեցին:

  • Գիրք(ը, ն) հետաքրքիր է-Գիրքը հետաքրքիր է:
  •  

Գիրք(ը, ն) այսօր կարդացի-Գիրքն այսօր կարդացի:

  • Հեքիաթ(ը, ն) ընթերցեցի-հեքիաթն ընթեցի:

Հեքիաթ(ը, ն) ուսուցողական է-հեքիաթն ուսուցողական է:

Հեքիաթ(ը, ն) պատմեցի-Հեքիաթը պատմեցի:

Առաջադրանք 2

Բառերին ավելացրու ն կամ ը մասնիկները

Սար, քար, մուկ, տղա, տարի, բարի, մկրատ, թատրոն, առաջադրանք, թավա, բու, ձու, ջուր, թուր, Ալիսա, արև, կատու, կիթառ, պիցցա, տոլմա, գդալ, գաթա

Սարն, քարն, մուկը, տղան, տարին, բարին, մկրատը, թատրոնը, կիթառը, առաջադրանքը, թավան, բուն, ձուն, ջուրը, թուրը, Ալիսան, արևը, կատուն, պիցցան, տոլման, գդալը, գաթան: