Էրիխ Ռասպե «Բարոն Մյունխհաուզենի արկածները»

 Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Advertisement

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

Մյունխհաուզենը պարզեց, որ ծղոտի վերևի մասը կտրի, որպեսզի իջնի դեպի երկիր:

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը․ընտրի՛ր պատասխաններից մեկը և գունավորի՛ր։   /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

Մյունխհաուզենը իր ճանկերով փորձեց իր ճանկերով աստիճան փորել, որպեսզի դուրս գա այդ փոսից:

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/

Մյունխհաուզենի կացինը արծաթագույն էր լուսիննել էր արծաթագույն:

5․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։ /1 միավոր/

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Բառային առաջադրանքներ

1․ Տրված գոյականները դարձրո՛ւ ածականներ․ /1 միավոր/

օդ-մաքուր օդ

խոտ –կանաչ խոտ

ջուր- քախցրահամ ջուր

արծաթ-ոսկե արծաթ

2․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր 5 բառ, որոնք գործողություն են ցույց տալիս։ /1 միավոր/

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։

3․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գործը։ /1 միավոր/

Փորել —փոսը փորել

Դուրս գալ —— տանից դուրս գալ

Աճեցնել —- բալենի աճեցնել

Տեսնել — ակնոցով տեսնել

4․ Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

հիշել-մտապահել, իսկույն-մի անգամիս, Վերջիվերջո-վերջապես,

5․Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ /1 միավոր/

Բարեբախտաբար-դժբախտաբար,  բարձրանալ-իջնել, Ուրախ-ուրախ-տխոր-տխուր, հազիվ-հեշտ,

Բարեբախտաբար-դժբախտաբար,  բարձրանալ-իջնել, Ուրախ-ուրախ-տխոր-տխուր, հազիվ-հեշտ, երկար-կարճ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *