Բառասկզբում լսվող ը-ն գրվում է  ը  ղ, մ, ն  տառերից առաջ:

 Օրինակ

Ընկեր, ընձուղտ, ընկույզ, ըմբիշ, ընկալել և այլն

Բառամիջում ը գրվում է, եթե կա  ը-ով սկսվող մասնիկ  կամ արմատ և առանձնացնելով կարող ենք այդ արմատը ինքնուրույն օգտագործել

Օրինակ

ընդ մասնիկը (անընդմեջ), ընկեր (խաղընկեր, պարընկեր),  ընկալ  (դյուրընկալ,   հյուրընկալ), ընթաց (սրընթաց, դանդաղընթաց), ընկնել (համընկնել,  չընկնել, կընկնի):

 Մնացած դեպքերում բառամիջում երկու բաղաձայնների միջև լսվող ը ձայնավորը չի գրվում.

Այս դեպքում ը-ին կկոչենք գաղտնավանկ՝ վանկի մեջ թաքնված:

 Բառի մեջ լսվող գաղտնավանկ ը-ն չենք գրում: Այն գրում ենք միայն վանկատման ժամանակկ և տողադարձի՝ եթե դրա անհրաժեշտությունը կա:

Օրինակ

ակնթարթ, անակնկալ, ունկնդրել, առնչվել, գույնզգույն, լուսնկա, հետզհետե, ձեռնտու, մթնկա, մթնշաղ:

 Բառավերջում ը հնչյունը գրվում է, եթե արտասանվում է

Օրինակ

տունը, գիրքը, ձյունը, ինը, տասը, դառը, ինքը, ամենքը, ոչ մեկը, ընդամենը, ընդհակառակը:

Հիշի՛ր Մի քանի բառերի սկզբում լսվում է թույլ ը, որը  չի գրվում: Դրանք  զբ, զգ, շպ, շտ, սպ, ստ, սկ հնչյունախմբերով սկսվող բառերն են. զբաղվել, զգուշանալ, զգալ, շտապել, շպրտել,  սպիտակ, սկսել և այլն:

Այս բառերի մեջ ը-ն գրվում է կրկին վանկատման և տողադարձի ժամանակ՝ եթե կարիքը կա

Օրինակ՝

ըզ-բաղ-վել, ըզ-բաղվել, զբաղ-վել

ըզ-գու-շա-նալ, ըզ-գուշանալ, զգու-շանալ, զգուշա-նալ

Առաջադրանք 1 Գրի՛ր բառեր, որոնց մեջ.

Գրվում է բառամիջի ը-նԿա գաղտնավանկ ը
ԱնընկերասերՄլավել
ԱնընկերՄկրատ
Անընդհատ Մրջյուն
ԱնընտանիքՎկա
ԱնընդմիշտԹմբուկ
ԱնընկալելիԹռնել
անընդունելիստանալ
  
  
  
  
  

Առաջադրանք 2. Վանկատի՛ր և տողադարձի՛ր հետևյալ բառերը

Մկրատ, մրջյուն, թռչել, վկա, գնդակ, զբոսնել, շտապել, շպարվել, սկսել, ստանալ, թմբուկ, թվարկել:

Մըկ-րատ, մըր-ջյուն, թըռ-չել, վը-կա, գըն-դակ, զըբոս-նել, շըտա-պել, շըպար-վել, սկը-սել, սըտա-նալ, թըմ-բուկ, թը-վար-կել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *