ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,

Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու

Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ

Էն գորշ խըրճիթը,
Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։
«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,

Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Առաջադրանքներ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

եզերք-ափին

խրճիթ-փայտից փոքրիկ տուն

հոյակապ-հիանալի

ուրախ-զվարթ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

անհանգիստ-հանգիստ

տակ-վրա

հեռանալ-մոտենալ

հին-նոր

Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսին։

Բանաստեղծության հերոսը մի անհանգիստ տղա էր:

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր տղային բնութագրող հատվածները։

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում, Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին:

Առանձնացրո՛ւ բանաստեղծության գաղափարը արտահայտող տողերը։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,

Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Բնութագրի՛ր մորը։

Տղայի մայրը բարի է, համբերատար:

Փորձի՛ր արձակ շարադրել բանաստեղծությունը։

Մի անհանգիստ տղա իր մոր հետ ապրում էր մի գորշ խրճիթում և այդ տղան ասում է իր մայրիկին, որ այս գորշ խճիթում էլ չեմ ուզում ապրել: Ինձ ժամանակ տուր գնամ մեր համար մի տուն մանգամ և տղան գնում է ման գալիս աշխարքով մեկ և ետ գալիս իրենց գորշ խրճիթը: Մայրիկ ես ման եկա աշխարքով և հասկացա, որ ամենալավ տունը մեր գորշ խրճիթն է:

Հորինի՛ր: Ամենից լավ ընկերը

Լինում է չի լինու մի տղայե լինում և այդ տղան ուներ մի ընկեր, որի անունը Գագիկ է: Նա շատ էր սիրում ընկերություն անել մարդկանց հետ, երբ նրա ընկերը ընկավ նա փորձում էր ոգնել իր ընկերոչը բայ նրա ընկերը նրան կոպտեց բայ հետ տղան հասկացավ ընկեր ունենելը շատ լավ բան է և եկավ, որ Գագիկից ներողություն խնթեց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *