Ինչպես գիտենք, սովորական կոտորակը ստացվում է, երբ ամբողջը բաժանում ենք հավասար մասերի և վերցնում ենք մի քանի մասը:
Օրինակ՝ 5/7- րդ կոտորակը ցույց է տալիս, որ ամբողջը բաժանել են յոթ հավասար մասերի և վերցրել են դրանցից հինգը:
Հայտարարը ցույց է տալիս, թե քանի՞ մասի են բաժանել ամբողջը, իսկ համարիչը՝ թե դրանցից քանի՞սն են վերցրել:
Բնականաբար, ամենաշատը կարելի է վերցնել բոլոր եղած մասերը, այդ դեպքում կոտորակի համարիչն ու հայտարարը իրար հավասար են, և մենք ստանում ենք ամբողջը, օրինակ՝
11/11=1
Այն անբնական դեպքը, երբ կոտորակի համարիչը ավելի մեծ է հայտարարից, օրինակ՝ 6/5անվանում են անկանոն կոտորակ:
Կոտորակը, որի համարիչը փոքր է հայտարարից, կոչվում է կանոնավոր կոտորակ:
Կոտորակը, որի համարիչը մեծ է հայտարարից կամ հավասար է նրան, կոչվում է անկանոն կոտորակ:
2/5<1, 8/5>1, 5/5=1
Ուշադրություն
Կանոնավոր կոտորակը փոքր է մեկից, անկանոնը մեծ է մեկից:
Առաջադրանքներ դասարանում
1․ Իրարից առանձնացրեք կանոնավոր և անկանոն կոտորակները
789/855, 27/35, 9/5, 16/15, 117/25,7/14, 7/18, 7/3, 171/95
Կանոնոավոր
789/855, 27/35, 9/5, 16/15, 117/25 անկանոնավոր
7/14 7/18 7/3 171/95
2․ Աստղանիշը փոխարինիր թվով, որպեսզի ստացվի՝
կանոնավոր կոտորակ
8/9 27/34 166/215 127/188
անկանոն կոտորակ
20/19 677/314 1156/215 127/158
3․ Համեմատեք կոտորակները
7/34>8/3
27/4<82/94
9/34>8/7
4․ Արտահայտիր նշված միավորներով՝
8/5դմ=8005սմ
4/10մ= սմ
6/10սմ= մմ
4/25 կգ=գ
4/8ժ= ր
Խնդիր1․
Մայրիկը իր պատրաստած գաթայի 1/5-րդ մասը տվեց Արմենին, 2/5-րդ մասը՝ Դավիթին, իսկ մնացած մասը՝ Սերգեյին։ Ո՞ւմ բաժինն էր ամենաշատը։
Խնդիր2․
Ավտոմեքենան պետք է անցներ 150 կմ ճանապարհ։ Նա մինչև կեսօր անցավ ճանապարհի 3/5 -րդ մասը։ Որքա՞ն ճանապարհ նրան մնաց անցնելու։
Խնդիր3․
Ամբողջ ճանապարհի 3/4-րդ մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։
Խնդիր4․
Գիրքն ունի 280 էջ։ Գայանեն կարդաց գրքի 3/5-ը։ Քանի՞ էջ մնաց կարդալու։