Հյուսիսային Ամերիկա

Հյուսիսային Ամերիկան , երկրագնդի վեց մայրցամաքներից մեկը, որը գտնվում է Հյուսիսային և գրեթե ամբողջությամբ Արևմտյան կիսագնդերում։ Կարելի է սահմանել նաև որպես Ամերիկա աշխարհամասի կամ մեկ միասնական մայրցամաքի հյուսիսային ենթամայրցամաքը։ Հյուսիսում նրա ափերը ողողում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրերը, արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսի, հարավում և արևմուտքում՝ Խաղաղ օվկիանոսի, իսկ հարավ-արևելքում սահմանակից է Հարավային Ամերիկային և Կարիբյան ծովին։ Չնայած գտնվում է Հյուսիսամերիկյան սալի վրա՝ աշխարհագրորեն Գրենլանդիա կղզին ներառված է Հյուսիսային Ամերիկայի կազմում։ Հյուսիսային Ամերիկայի տարածքը կազմում է մոտ 24 709 000 կմ² կամ Երկրագնդի ցամաքային տարածքի մոտ 16,5%-ը և ընդհանուր տարածքի՝ մոտ 4,8%-ը։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *