Ջ. Ռոդարի «Հասած երկինքը»

Երեխաներ, իմ խորհուրդը ձեզ՝ սիրեք ածականները: Մի՛ պահեք ձեզ էս անտանելի երկվորյակների՝ Մարկոյի և Միրկոյի պես, որ ծիծաղում են դրանց վրա: Երեկ, օրինակ, նրանք պետք է  ածականներ ընտրեին մի քանի գոյականների համար:
Այս ավազակները գրել  էին. «Կապույտ սերմ, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար  շաքարավազ, հասած երկինք…»:
Ու մեկ էլ  հանկարծ անտանելի որոտ լսվեց. «Գը՜մփ-գը՜մփ»: Էս ի՞նչ էր: Ոչինչ. էս երկինքը լսեց, որ ինքն արդեն հասել է, որոշեց, որ տանձ  ու խնձորի նման  գետնին պիտի թափվի: Վերևից հո չընկա՜վ: Տունը փլվեց, փոշու ամպ բարձրացավ: Հրշեջներն եկան, շատ չարչարվեցին, հազիվ էս  անտանելի երկվորյակներին փլատակների տակից հանեցին: Բա նրանց  կարել-կարկատելն ինչ դժվար էր, ախր նրանք մասերի էին բաժանվել: Երկինքն էլ մի կերպ իր տեղը դրեցին, որ  ծիծեռնակներն ու ինքնաթիռները  կարողանան այնտեղ թռչել:

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և նկարազարդի՛ր։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր գոյականները ու դրանց  համար անսպասելի ածականներ ընտրիր:
    • Վարունգի սերմ, կապաույտ ամպ, մեծ տուն, չորացած խոտ, հասած տանձ, մաքուր խնձոր:
  • Ինքդ նմանատիպ հեքիաթ հորինի՛ր  «Կանաչ ձյունը», «Քաղցր գայլը», «Չարաճճի շաքարավազը» կամ էլ նախորդ առաջադրանքի բառազույգերից մեկով։
    • Վարունգի սերմը
    • Լինում է չի լինում մի սերմ է լինում: Այս սերմին չեն աճեցնում և նա շատ է նեղանում, որ իրեն չեն ցանում: Մի սերմ տեսնում է նրան և ասում. Ինչո՞ւ ես տխուր,- հարցրեց լոլիկի սերմը: Ինձ չեն աճեցնում,- պատասխանեց վարունգի սերմը:
    • Լոլիկն առաջարկեց վարունգի սերմին մտնել իրենց սերմերի արկղը, որ վաղը նրան ցանեն իրենց հետ: Եվ վարունգի սերմը շատ է ուրախանում ու այդպես էլ անում են:
  • Ի՞նչ կլիներ, եթե երկինքը հասներ։
    • Եթե երկինքը հասներ լուսին ամպերը չէին երևա:
  • «Երկինք» բառի սկզբնատառերով գոյականներ գրի՛ր։ Գրածդ բառերը փորձի՛ր միավորել մեկ նախադասությամբ։

Ե Ելակ, Երևան:

ր Րոպե Րաֆի:

կ Կապիկ:

ի Ինքնաթիռ:

ն Նավ, Նարեկ:

ք Քարանձավ:

Կապիկները ելակ ուտելով, նավով գնում են քարանձավ:

  • Ի՞նչ կլիներ, եթե այսօր քո ծննդյան օրը լիներ:
    • Ի՞նչ կլիներ, եթե թռչուները խոսել իմանային:
  • Շարունակի՛ր հարցերի շարքը։ Գրածդ հարցերն ուղղի՛ր ընկերներիդ և գրանցի՛ր նրանց պատասխանները։

Լրացուցիչ աշխատանք

  • Նկարազարդի՛ր հեքիաթդ,  ձայնագրի՛ր ու հրապարակի՛ր բլոգումդ: Գրածդ հարցերն ուղղի՛ր ընկերներիդ և ձայնագրիչի գործածությամբ հարցազրույց պատրաստիր:

Լրացուցիչ ընթերցանության նյութ

Ինչո՞ւ է երկինքը կապույտ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *