Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։
    • կենդանիներ-կենթանիներ, օգտակար-օքտակար, միջատ-միչատ, տիրոջ-տիրոչ:

Օրինակ՝ օգտակար լսում ենք՝ ք հնչյունը, բայց գրում ենք՝ գ-ով։

2. Դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված գոյականները և դարձրո՛ւ հոգնակի։

Միջատ-միջատներ, ոչխար-ոչխարներ, շերամ-շերամներ:

Օրինակ՝ մեղու-մեղուներ

3. Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող բառեր։

պատասխանել, կերակրել, համեմատել:

Օրինակ՝ հարցնել, կարծել։

4. Պատմվածքում ո՞ր ածականով են բնութագրվում հետևյալ բառերը։

կենդանի-ահագին

շերամ-իմաստուն

մետաքս-քնքուշ

ճիճու-շատակեր

5. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք կարող ես բացատրել առանց բառարանի օգնության։

Շինել-կառուցել, ապերախտ-անշնորհակալ, անխնամ-չխնամված:

6. Տրված ածանցավոր բառերը բաժանիր բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները։

Օրինակ՝ աննման-ան-նման

անդադար-ան-դադար, ապերախտ-ա-պերախտ, անխնամ-ան-խնամ, վարդենի-վարդ-ենի:

7. Պատմվածքից դո՛ւրս գրիր մեկական՝ պատմողական, հարցական և բացականչական նախադասություններ։

Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և ուրիշներին էլ բաժին լինի տալիս:

— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար:

— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան տերևներով:

8.Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված բառերը։

Մարդ, մեղու, կենդանի, շերամ, վարդենի։

9. Ո՞րն է այս պատմավքծի խորհուրդը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

Լրացուցիչ առաջադրանք

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ մեղվի մասին հետաքրքիր տեղեկություններ գտի՛ր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *