Փոթորիկ

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաեւ ծովերի ու օվկիանոսների վրայով, եւ ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:

Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց եւ ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:

Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:

Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞: Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ:

Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետեւ այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում:

Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում եւ ուրիշ ոչինչ չեն ուտում. վարունգը նրանց միակ կերակուրն է:

Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել:

Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին եւ գեղջկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին եւ ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա եւ, բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան:

– Բարեբախտաբար, – կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետեւ այդ թագավորը շատ խիստ մարդ էր եւ կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր:

Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, եւ նրա թագն ինձ առաջարկեց:

– Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր:

Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ:

Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետեւ վարունգ չեմ սիրում:

Հարցեր եւ առաջադրանքներ

1.    Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

2.    Առանձնացրո՛ւ ամենաուրախ եւ ամենատխուր հատվածները:

— Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին եւ գեղջկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին եւ ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա եւ, բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան:

Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, եւ նրա թագն ինձ առաջարկեց:

3.    Տրված համառոտ նախադասությունները ընդարձակի՛ր:

Եղանակը հրաշալի էր:

—Անցած ամբողջ շաբաթ եղանակը հրաշալի էր:—————————————————————————————————————————————————————————————————————————

Փոթորիկ բարձրացավ:

—Երբ նավը խարիսխ գցեց փոթորիկ բարձրացավ:—————————————————————————————————————————————————————————————————————————

Ժողովուրդն ուրախացավ:

— Ժողովուրդը ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ:—————————————————————————————————————————————————————————————————————————

4.    Դուրս գրի՛ր հոգնակի բառեր եւ դարձրո՛ւ եզակի: Օրինակ՝ անտառներ-անտառ

—Ծառեր-ծառ, բնակիչներ-բնակիչ,— դաշտեր-դաշտ, օվկիանոսներ-օվկիանոս,  —ծովեր-ծով: ——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

5.    Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր եւ լրացրո՛ւ աղյուսակը:


Ինչպիսի՞
Ի՞նչ Ի՞նչ է անում
  Հաստ   Ծառ   Բարձրանում է
  զարմանալի   Վարունգ   Վեր է հանում
  շատ խիստ   փոթորիկ   Վար է իջնում
  խեղճ    մերժեցի
  օդային   

6.    Տրված վերնագրերից մեկն ընտրի՛ր ու հեքիաթ հորինի՛ր:

Paint-ով համապատասխան նկար նկարի՛ր եւ հրապարակի՛ր բլոգում:

«Ծիծաղի փոթորիկը», «Թռչող կղզին», «Ելակի ծառերի անտառում»

                                                    Թռչող կղզին

—Լինում է, չի լինում մի մարդ է լինում: Ով հայտնվում է  ծառերով և կենդանիներով լի կախարդական մի կղզում: Նա չգիտեր,

 որ այդ կղզին թռչում էր: Մի օր մարդը արթնացավ և տեսավ, որ այդ կղզին թռնում է, և նա արդեն ամպերի մեջ է: Հասկանալով, որ այդ կղզին կախարդական է և կարող է շրջագայել ամբողջ աշխարհով, որոշեց բնակվել այդ թռչող կղզում:———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *